Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփն արձագանքել է սաուդ ընդդիմադիր լրագրողի սպանության Սաուդյան Արաբիայի բացատրությանը

Թրամփն արձագանքել է սաուդ ընդդիմադիր լրագրողի սպանության Սաուդյան Արաբիայի բացատրությանը
20.10.2018 | 14:01

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասական գնահատականներ է տվել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մասին Սաուդյան Արաբիայի խոստովանությանը: Նա լրագրողի սպանությունն «անընդունելի» է անվանել, սակայն Էր Ռիադի բացատրությունը «վստահության արժանի» համարել:


Արիզոնայում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Էր Ռիադի խոստովանությունը «լավ, առաջին մեծ քայլ» է համարում, նաև «շատ կարևոր» է համարել, որ թագավորությունն արդեն մեղադրանքներ է առաջադրել տվյալ գործով և ձերբակալել կասկածյալներին: Միևնույն ժամանակ, նա լրագրողի սպանությունն «անթույլատրելի» է համարել: ԱՄՆ նախագահը մտադիր է աշխատել Կոնգրեսի հետ լրագրողի սպանությանը հնարավոր պատասխանի ձևակերպման համար: Նա բացառել է ամերիկյան սպառազինությունների մատակարարման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հետ կնքած բազմամիլիարդանոց պայմանագրերի չեղարկումը: Բացի այդ, նա Իրանի ազդեցությանը «կարևոր հակակշիռ» է անվանել Էր Ռիադին: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ լրագրողը մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում վեճի ժամանակ: Այս գործով ձերբակալվել է 18 սաուդ, պաշտոններից ազատվել են գահաժառանգ արքայազնի գլխավոր օգնականները, այդ թվում՝ ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ Ասիրին: «Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս ողբերգական դեպքի միջազգային հետաքննությանը... Մենք վշտացած ենք այն առնչությամբ, որ լսեցինք պարոն Հաշոգիի մահվան հաստատումը, և խոր ցավակցում ենք նրա ընտանիքին, հարսնացուին ու ընկերներին»,- ասել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Սպանությանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիու Գուտերեշը կոչ է արել մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն անցկացնել սաուդ լրագրողի սպանության գործով:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ