Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աֆղանստանում խորհրդարան են ընտրում լարված մթնոլորտում

Աֆղանստանում խորհրդարան են ընտրում լարված մթնոլորտում
20.10.2018 | 23:16

Աֆղանստանում խորհրդարանական ընտրություններն ընթանում են լարված մթնոլորտում, բազմաթիվ ընտրատեղամասեր փակ են, կան հաղորդումներ պայթյունների և զոհերի մասին: Շաբաթ առավոտյան ընտրությունները մեկնարկելուն զուգահեռ հաղորդումներ են ստացվում Քաբուլում պայթյունների մասին: Reuters-ի փոխանցմամբ՝ առնվազն 10 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը վիրավորվել են Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկչի` պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով: Աֆղանական լրատվամիջոցների տվյալներով՝ օրվա ընթացքում հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ, 110-ը վնասվածքներ են ստացել: Խորհրդարանի ընտրություններն անցկացվում են 3 տարի ուշացմամբ՝ պատճառը ընտրական բարեփոխումների խնդիրներն են: Մի շարք բնակավայրերում ընտրատեղամասերը փակ են, որոշ տեղամասերում բացակայում է անձնակազմը, մյուսներում՝ դիտորդները: Տեղից ստացվող լուրերի համաձայն՝ անսարքություններ կան նաև ընտրողների նույնականացման համակարգում, մի շարք ընտրատեղամասերի մոտ բողոքի ակցիաներ են:
Իշխանությունները որոշել են ևս մեկ օրով երկարաձգել քվեարկությունը:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ