«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լոնդոնը չի բացառում բրեկզիտի երկարաձգումը, բրիտանացիները պահանջում են նոր հանրաքվե

Լոնդոնը չի բացառում բրեկզիտի երկարաձգումը, բրիտանացիները պահանջում են նոր հանրաքվե
21.10.2018 | 10:45

Մեծ Բրիտանիան պատրաստ է քննարկել բրեկզիտից հետո անցումային շրջանի երկարաձգումը, որ պետք է սկսվի 2019-ի մարտի 29-ին` հաղորդում է AFP-ը: Այս հնարավորությունը համարվում է բանակցություններում փակուղուց դուրս գալու տարբերակ, մասնավորապես Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցում: Վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ անցումային շրջանը կարելի է երկարացնել մի քանի ամսով, առայժմ ծրագրված է ավարտել 2020-ի դեկտեմբերին: Բրեկզիտի երկարաձգումը խորացնում է բրիտանացի պահպանողականների հակասությունները: Հիմնական խոչընդոտներից մեկը Իռլանդիայի ու բրիտանական Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցն է: Բրեկզիտից հետո իռլանդական սահմանը կդառնա Եվրամիության ու Մեծ Բրիտանիայի միակ ցամաքային սահմանը: Առայժմ պարզ չէ` ինչ սահման կլինի: Շատերն են տագնապում, որ կհայտնի դասական սահման` անցակետով, մաքսակետով և այլն: 1998-ի համաձայնագրով ավարտվեց 30-ամյա կոնֆլիկտը Հյուսիսային Իռլանդիայում ազգայնականների ու յունիոնիստների միջև և սահմանը վերացավ: Երկու Իռլանդիաների ապրանքաշրջանառությունը տարեկան 70 միլիարդ եվրո է` 400 000 աշխատատեղ: Լոնդոնը չի համաձայնում Բրյուսելի առաջարկին` թողնել Հյուսիսային Իռլանդիան մաքսային միությունում ու միասնական շուկայում: Մեծ Բրիտանիան առաջարկում է մնալ ԵՄ մաքսային միությունում` մինչև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը: Բրյուսելն անհնար է համարում, որ Լոնդոնը ազատ շուկայի հնարավորություններից օգտվի միայն իր պայմաններով: Երկու կողմերն էլ դիրքերը չեն զիջում: Ելիսեյան պալատը գտնում է, որ անցումային շրջանի երկարաձգումը կարող է և բանակցային փակուղուց դուրս գալու ելք չդառնալ:
RFI


Հ.Գ. Երեկ հազարավոր լոնդոնցիներ էին բողոքի հանրահավաքի դուրս եկել բրեկզիտի դեմ` պահանջելով նոր հանրաքվե: Թեպետ վարչապետ Թերեզա Մեյը բացառել է երկրորդ հանրաքվեն, բողոքի հանրահավաք-երթի կազմակերպիչ People's Vote ընկերությունը նրա հետ համաձայն չէ: Երթի մասնակիցները հավաքվեցին Հայդ Պարկի մոտ ու շարժվեցին խորհրդարանի հրապարակ: People's Vote-ը ասում է, որ երթին մասնակցել է 570 000 մարդ, Սքոթլանդ Յարդը հայտարարել է, որ չի կարող ցուցարարներին հաշվել: 2016-ի հունիսին հանրաքվեում բրիտանացիների 51,89% կողմ էր բրեկզիտին, 48,11%` դեմ: ԵՄ կանոնադրության 50–րդ հոդվածի համաձայն` 2 տարի տրվեց ԵՄ-ից հեռանալուն: Լոնդոնը ԵՄ-ին հրաժեշտ պիտի տա 2019-ի մարտի 29-ին: Լոնդոնի երթին մասնակցում էին ամբողջ Բրիտանիայից: 150 ավտոբուսներ նրանց Լոնդոնի կենտրոն էին բերել տարբեր անկյուններից ու նույնիսկ Օրկնեյան կղզիներից: Շատերը իրենց երեխաների հետ էին և հայտարարում էին, որ երթի են ելել հանուն իրենց երեխաների ապագայի ու եվրոպական միասնության, որ բրեկզիտի հետևանքով ամենից շատ տուժելու են երիտասարդները, որ ավելի աղքատ են լինելու ու սահմանափակ կարիերային հնարավորություններ են ունենալու: «Չկա ոչինչ ավելի ժողովրդավարական, քան վստահել մարդկանց` ասել վերջին խոսքն ապագայի վերաբերյալ»` հայտարարեց Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը: «Առողջապահության ազգային համակարգն ընդդեմ բրեկզիտի» կազմակերպության անդամ, դոկտոր Մայք Գոլսուորսին հայտարարեց, որ բրեկզիտը պետք է վերցնեն իրենց վերահսկողության տակ. «Կարևոր չէ` դեմ, թե կողմ եք դուք քվեարկել: Երբ ձեզ են ուղարկում պայմանագիր, դուք իրավունք ունեք ծանոթանալ պայմանագրի պայմաններին` այդ թվում մանր տառատեսակով գրված, և ասել` ոչ, դա բոլորովին այն չէ, ինչ մենք ստորագրել ենք»: Գուցե հենց դա է բրեկզիտի ճգնաժամից իրական ելքը` նոր հանրաքվե՞ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ