Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                

Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. 4 համայնքում քաղաքապետ են ընտրում

Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. 4 համայնքում քաղաքապետ են ընտրում
21.10.2018 | 16:30

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, 24 համայնքներում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և մեկ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:


Համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Էջմիածնում, Հրազդանում, Կապանում և Արմավիրում:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքից 15-ում առաջադրվել է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8-ում՝ 3-ական, 6-ում՝ 1-ական, 4-ում՝ 5-ական և մեկում՝ Վաղարշապատում, 12 թեկնածու:
Վաղարշապատում առաջադրված են Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարանը, անկուսակցականներ՝ Վարդան Առաքելյանը, Գագիկ Բաղրամյանը, Վազրիկ Գրիգորյանը, Սամվել Դավթյանը, Վահագն Թադևոսյանը, Սուրեն Թոփալյանը, Սուսաննա Մարգարյանը, Վահե Մովսիսյանը, Սամվել Մուրադյանը, Սուրեն Մուրադյանը, Ժորժիկ Նավասարդյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Սարգսյանը: Փաստաբանների պալատի անդամ Կարեն Ստեփանյանն ինքաբացարկ է ներկայացրել:


Հրազդանում միմյանց հետ կպայքարեն ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, նա ևս ինքնառաջադրված է, և անկուսակցական Լևոն Ստեփանյանը: Եվս երեք թեկնածու դուրս են եկել մրցապայքարից. անկուսակցական Գագիկ Աթասյանի գրանցումը մերժվել է, իսկ անկուսակցականներ Մանվել Պողոսյանը և Դավիթ Քոչարյանը հետ են վերցրել փաստաթղթերը:
Արմավիրում առաջադրվել է 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն է։


Կապանում առաջադրված թեկնածուները երեքն են: Նրանց թվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, իսկ մյուս թեկնածուներն են՝ անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը: Մեկ թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել:
Համայնքի ղեկավարի առաջադրված և գրանցված թեկնածուների հիմնական մասը ինքնաառաջադրվածներ են, միակ բացառությունն էջմիածնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սերգեյ Սարգսյանն է, թեև համայնքի ղեկավարի թեկնածուների մեջ քիչ չեն կուսակցականները և առավել շատ՝ ՔՊ-ական թեկնածուները: Նոր Ամանոսում և Լոռու մարզի Սարահարթում՝ ԲՀԿ, Էջմիածնում, Կապանում, Հրազդանում, Նոր Կյանքում, Դաշտում, Դալարիկում, Խանջյանում, Ջրաշենում, Մրգաշենում, Սոլակում, Արզնիում, Գեղաշենում, Սարիգյուղում ու Արմավիր քաղաքում՝ «Քաղաքացիական պայմանագիր», Ծաղկունքում՝ ՀՀԿ, Հովտաշենում՝ ՀՅԴ ներկայացուցիչները:


Համայնքի ղեկավարների մեջ կան նաև կանայք. Արարատի Վերին Դվին համայնքում՝ Լյուդմիլա Պետրովան, Շահումյանի Թռչնաֆաբրիկայում՝ Լիլիա Ղասաբյանը, երկուսն էլ համայնքի գործող ղեկավարներ են, Դաշտում՝ ՔՊ-ական Անահիտ Աղաջանյանը, Էջմիածնում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Էջմիածնում առաջադրված է նաև ԱԺ ֆինանսական վարչության մասնագետ Սուսաննա Մարգարյանը:
Ավագանու անդամի գրանցված 59 թեկնածուից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 4-ը: Համայնքի ղեկավարի 128 թեկնածուից 6-ը և ավագանու անդամի 55 թեկնածուից 9-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ