Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վալերի Օսիպյանը հանդիպել է Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիների հետ

Վալերի Օսիպյանը հանդիպել է Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիների հետ
21.10.2018 | 16:32

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ: Նա լսել է քաղաքացիների խնդիրները, որ կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողի ձերբակալման հետ: Ոստինապետը զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում: Վալերի Օսիպյանը հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:


Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները: Ոստիկանների ձերբակալման պատճառով նրանց հարազատները փակել էին Երևան-Սևան ճանապարհը:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ

IDvsRPPjcNTIMY3C8.jpg" alt='Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»' title='Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»' width='220' height='163' />
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում