ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին
21.10.2018 | 16:33

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից:

The Guardian-ը գրում է, որ փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը: Պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ: «Այնուհանդերձ, մենք ստիպված կլինենք արտադրել այդ զենքները: Մենք պատրաստվում ենք չեղարկել համաձայնագիրն ու դուրս գալ դրանից»,- հայտարարել է Թրամփը Նևադայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: The Guardian-ը նշում է, որ նախագահին նման քայլի է դրդում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որի կարծիքով՝ ԱՄՆ-ն անպայման պետք է դուրս գա համաձայնագրից:


gazeta.ru-ն գրում է, որ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, նշել է, որ հետևանքներն «աղետալի» կլինեն: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Դա կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկարողանա գործողության մինչև 5.500 կմ շառավղով հրթիռներ տեղակայել Լեհաստանում ու Մերձբալթյան երկրներում՝ սպառնալիք ներկայացնելով Ռուսաստանի համար: Մարդկությանը լիակատար քաոս է սպառնում միջուկային սպառազինության ոլորտում»:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ