Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բրիտանացի պաշտոնյաները չեն բացառում «Brexit»-ի հարցով երկրորդ հանրաքվեն

Բրիտանացի պաշտոնյաները չեն բացառում «Brexit»-ի հարցով երկրորդ հանրաքվեն
22.10.2018 | 00:07

Բրիտանացի պաշտոնյաները դիտարկում են Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ երկրորդ հանրաքվեն անցկացնելու տարբերակը` հաղորդում է The Sunday Times-ը։ Պետական ծառայողները «պետք է պատրաստ լինեն դեպքերի ցանկացած շրջադարձի»։ «Հաշվի առնելով վարչապետ Թերեզա Մեյի օրեցօր թուլացող խորհրդարանական աջակցությունը, պաշտոնյաները պետք է պահուստային ծրագրեր մշակեն բոլոր հնարավոր տարբերակների համար, նույնիսկ քիչ հավանականների, այդ թվում՝ երկրորդ հանրաքվեի»,– հայտարարել է թերթի զրուցակիցը։ Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Թերեզա Մեյը չի կարողանա խորհրդարանի հետ համաձայնեցնել Brexit-ի իր ռազմավարությունը։

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ