Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գորբաչովը մեկնաբանել է Թրամփի՝ Ռուսաստանի հետ կնքած միջուկային զինաթափման մասին պայմանագրից դուրս գալու ձգտումը

Գորբաչովը մեկնաբանել է Թրամփի՝ Ռուսաստանի հետ կնքած միջուկային զինաթափման մասին պայմանագրից դուրս գալու ձգտումը
22.10.2018 | 11:45

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է Ռուսաստանի հետ կնքած Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ձգտումը՝ նկատելով, որ Վաշինգտոնը ցանկանում է հետքայլ անել միջուկային զինաթափման քաղաքականության հարցում, գրում է vesti.ru-ն: Գորբաչովի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն ի չիք կանի բոլոր ջանքերը, որ ժամանակին գործադրել են ԽՍՀՄ և ԱՄՆ ղեկավարները միջուկային զինաթափման համար:
«Ոչ մի դեպքում չի կարելի չեղարկել զինաթափման վերաբերյալ համաձայնագրերը: Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից հրաժարումը սխալ է»,-հայտարարել է ԽՍՀՄ վերջին նախագահը: Նա դիմել է Վաշինգտոնին՝ կոչ անելով հրաժարվել «միջուկային զինաթափման վերաբերյալ պայմանագրերն ու համաձայնագրերը չկատարելու հիվանդությունից»:


Գորբաչովը հորդորել է ԱՄՆ-ի ղեկավարությանը հաշվի նստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ համաձայնագրերի ու պայմանագրերի կատարման կոչին:
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ