ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Պուտինը և Թրամփը Փարիզում կարող են քննարկել Սիրիայում ԱԹՍ-ների գրոհը ռուսական ռազմակայանի վրա

Պուտինը և Թրամփը Փարիզում կարող են քննարկել Սիրիայում ԱԹՍ-ների գրոհը ռուսական ռազմակայանի վրա
25.10.2018 | 19:26

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը նոյեմբերին Փարիզում հանդիպման ընթացքում ի շարս այլ հարցերի կարող են անդրադառնալ ԱԹՍ-երի միջադեպին: Նա ասել է, որ այս տարվա հունվարին ամերիկյան օդանավից կառավարվող 13 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) գրոհի են ենթարկել Սիրիայում տեղակայված ռուսական ռազմակայանը:

«Դա շատ մտահոգիչ իրողություն էր, թող ոչ ոք չկասկածի, որ մեր զինվորական մասնագետները կանցկացնեն անհրաժեշտ ուսումնասիրություններ և միջադեպի վերաբերյալ կներկայացնեն հետևություններ», - ասել է Պեսկովը: ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինն ասել է, որ ԱԹՍ-ները հեռակառավարվել են Poseidon-8 ամերիկյան հետախուզական օդանավից։

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ