Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ են հասկանալու իրենց խոսքի արժեքը

Երբ են հասկանալու իրենց խոսքի արժեքը
25.10.2018 | 19:37

Թվում է, թե այս իշխանության կադրերը` վերից վար, մի օր կհասկանան, որ չի կարելի այդքան անլուրջ լինել իրենց հայտարարությունների հանդեպ ու չի կարելի վաղորօք բաներ ասել, որոնք հետագայում հերքվում են հենց այդ իշխանության անդամների կողմից: Այսօր պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն հայտարարել էր, թե Ագրարային համալսարանում բացահայտվել է 350 միլիոն ՀՀ դրամ խախտում, ղեկավարությունը համաձայնել է բյուջե վերադարձնել գումարը: Իսկ ԵՊՀ մասին էլ փաստել. «Լուրջ խախտումներ ԵՊՀ-ում ևս կան, որևիցե բան չեմ կարող ասել, բայց նախնական տվյալներով՝ երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանում բացահայտվածին»: Այս հայտարարությունից շատ չանցած ԵՊՀ-ն հակընդեմ հայտարարություն տարածեց:

«Մինչ օրս Երևանի պետական համալսարանի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները համակողմանի աջակցություն են ցուցաբերել ստուգող հանձնաժողովին՝ տրամադրելով նրանց կողմից պահանջված ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկատվություն: Ավելին, շատ հաճախ հանձնաժողովի կողմից պահանջվել և ուսումնասիրվել են ԵՊՀ գործունեության հետ առնչվող այնպիսի փաստաթղթեր, որոնց ստուգումը դուրս է պետական վերահսկողության ծառայության՝ օրենքով սահմանված իրավասության շրջանակից: Սակայն համալսարանի ղեկավարությունը պատրաստակամորեն տրամադրել է ցանկացած տեղեկատվություն՝ նպատակ ունենալով ապահովել ստուգման ամբողջականությունը: Միաժամանակ արձանագրում ենք, որ ստուգող հանձնաժողովի կողմից մինչ օրս որևէ խախտում չի բացահայտվել, դրա ենթադրյալ առկայության մասին տեղեկատվություն չի ներկայացվել ԵՊՀ ղեկավարությանը, առավել ևս չի կազմվել որևէ վարչական արձանագրություն»:


Անկախ հանգամանքից, թե որ կողմն է ճիշտ, փաստն այն է, որ չավարտված ստուգումների մասին, անգամ դեռ այդ կառույցի ղեկավարությանը չներկայացնելով իրենց բուհի խախտումները, հրապարակային հայտարարել այդ մասին որքա՞ն է լուրջ: Ինչո՞ւ են այդքան շտապում պաշտոնյաները` ավելորդ աղմուկ ստեղծելով: Երբ են աշխատելու անձայն, մի քիչ էլ պատասխանատու, ի վերջո, պետական ծառայողի «մունդիրը» պե՞տք է հագնեն, թե՞ ոչ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ