«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մարդիկ իրենք են իրենց առաջարկում, որ ՔՊ-ի ցուցակում հայտնվեն

Մարդիկ իրենք են իրենց առաջարկում, որ ՔՊ-ի ցուցակում հայտնվեն
26.10.2018 | 00:45

Հաշված օրեր հետո իրավունքի ուժով խորհրդարանը ազատ կարձակվի, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկազմակերպվեն։ Քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր բացատրություններն է բերում, թե ինչու պետք է շուտ կամ ուշ լինեն ընտրությունները։ Սակայն կարևորը միշտ ու այս դեպքում էլ որակն է։ Ի՞նչ որակի խորհրդարան կունենանք։ Աչքի առաջ ունենալով այսօրվա կառավարության երիտասարդ կադրերին, ոմանք մտավախություն ունեն, թե խորհրդարանում կարող են հայտնվել օրենսդիր աշխատանքից գլուխ չհանող նորելուկներ, որոնց ՕԳԳ-ն խիստ ցածր կլինի։ «Ելք» խմբակցության ղեկավար ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք։

-Շատերն են այսօր ենթադրում, որ շուտափույթ անցկացվող ընտրությունների պատճառով ապագա խորհրդարանի պատկերն այնքան էլ հուսադրող չի լինելու։ Ձեր կարծիքով, ի՞նչ որակի խորհրդարան կունենանք։
-Ես կողմ եմ, որ ընտրական օրենսգիրքը փոխվի, քանի որ հնարավոր է տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուները քաղաքական հավակնություններ չունենան։ Եթե այդ ԸՕ-ով էլ գնանք ընտրությունների, մենք մեր ցուցակում փորձելու ենք ներգրավել այն մարդկանց, ովքեր չեն գալու խորհրդարան իրենց տնտեսական շահերը պաշտպանելու կամ ինչ-որ ձևով իշխանության հետ կապված լինելու համար։ Մենք ներգրավելու ենք այն մարդկանց, ովքեր հանրային, հասարակական գործունեությամբ են զբաղված, ինչ-ինչ ոլորտներում ակտիվ աշխատել են, պրոֆեսիոնալներ են, որոնք կարող են հանձնաժողովներում աշխատել ու ներկայացնել հանրային շահը։
-Խնդիրը միայն օլիգարխներին կամ տնտեսական շահերով խորհրդարան եկած մարդկանց այնտեղից հեռացնելը չէ, այլ իրական օրենսդրական աշխատանքին համապատասխան կադրեր բերելը։
-Բնականաբար ոչ մեկը չի կարող ամեն ինչի մասնագետ լինել։ Հարկավոր է ոլորտային հետաքրքրություն ունեցող անհատների համախմբում, օրինակ, հանրային առողջապահության կազմակերպման, կրթության մասնագետներ, տնտեսագետներ, որոնք համապատասխան հանձնաժողովներում կարող են աշխատել։
-Կառավարության կազմի առնչությամբ հանրային միանշանակ գնահատական չկա, շատերը քննադատում են կառավարությունն անփորձներով համալրելու գործելաոճը։ Հնարավո՞ր է խորհրդարանում էլ ձեր քաղաքական ուժը նույն տրամաբանությամբ առաջնորդվի, ինչպես կառավարության կադրերի ընտրության հարցում։ Ինչ-որ պահի խոսք էր գնում Հովհաննես Ազոյանի մասին, ինչը լրիվ իրատեսական կարող է լինել Երևանի քաղաքապետի ֆոնին։ Ի՞նչ չափորոշիչով եք ցուցակ կազմում։
-Սկզբունքը հետևյալն է. շատ կարևոր է, որ քաղաքական թիմ լինի։ Հաջորդ չափորոշիչն այն է, որ մարդիկ ոլորտներում պրոֆեսիոնալներ լինեն, լեզուների տիրապետեն, որ միջազգային կառույցներում ներկայացնեն Հայաստանի շահը։ Մարզերից ևս մարդկանց ներգրավելու ենք, որպեսզի մեր ցուցակը մայրաքաղաքային թեկնածուների ցուցակ չլինի։
-ՀՀԿ-ից տեսակետ է հնչում, որ ցանկանում եք նախկին ԸՕ-ն փոխել և վերացնել առաջին հերթին ռեյտինգային ընտրակարգն այն պատճառով, որ մարզերում համապատասխան թեկնածուներ չունեք։
-Նման բան չկա։ Մենք ընդհանրապես ցուցակում մարդկանց ներգրավելու խնդիր չունենք, շատ շատերն են հետաքրքրված մեր ցուցակով։ Իրենք են իրենց առաջարկում, ես դրան վատ չեմ վերաբերվում, գաղափարներ ունեն, ցանկանում են ներկայացված լինել ԱԺ-ում, քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Ասել է՝ մենք խնդիր չունենք մարդկանց հրավիրելու, մարդիկ ուրախությամբ են համաձայնում մեր առաջարկին։ ՀՀԿ-ում մեկ այլ տեսակետ էլ կա, ասում են, թե ռեյտինգայինը հանելով հնարավորություն չեք տալիս, որ մարզերից մարդիկ ներկայացված լինեն։ Բայց մենք հակադարձում ենք, որ այն կուսակցությունը, որն ուզում է մրցակցային լինել, անպայման պետք է մարզերից թեկնածուներ ունենա, որպեսզի մարզերի բնակչությունը հետաքրքրված լինի իր տարածքում պատգամավոր ունենալու խնդրով: Սա հաշվի առնելով, քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ իրենց ցուցակում բոլոր մարզերը ներկայացված պետք է լինեն։
-Ձեր ցուցակում նախկին իշխանության անդամների տոկոսը որքա՞ն կլինի։
-Դժվարանում եմ տոկոս ասել, բայց մեկ-երկու անձ հնարավոր է։ Այս պահին դեռ մեկ անձի ենք դիտարկում՝ հաշվի առնելով նրա հանրային աջակցությունը։ Ինչպես ասաց վարչապետը, նախկին իշխանության կադրերի հետ համագործակցելու համար նկատի ենք ունենում մի քանի հանգամանք. առաջինը՝ կոռուպցիայի հետ կոնկրետ առնչություններ ունեցած և կոռուպցիայի մեջ թաթախված որևէ պաշտոնյա չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին պաշտոն զբաղեցնել, երկրորդ՝ արյան հետ առնչություն ունեցած որևէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ, երրորդ՝ կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տված պաշտոնյաներ:

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ