«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Մենք վստահում ենք մեր երիտասարդ և կոռուպցիոն փորձ չունեցող ներկայացուցիչներին»

«Մենք վստահում ենք մեր երիտասարդ և կոռուպցիոն փորձ չունեցող ներկայացուցիչներին»
26.10.2018 | 00:58

Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանի քաղաքապետի ընտրության վերաբերյալ երկու հակասական կարծիք հայտնեց։ Նախ՝ անմիջապես ընտրությունից հետո ասաց, թե դա հեղափոխության հաղթանակն էր, այնուհետև ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը հայտարարեց. «Սյունիքի գործող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան, իր ձեռքում շարունակելով պահել բավական շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել և, ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի հին մշակույթի և արժեքների տրամաբանությամբ, կամ, ավելի ճիշտ, հին մոդելների մոդիֆիկացված ձևերով ուղղորդել որոշակի քվեարկության՝ ի վերջո հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի»: Ասել է՝ Կապանում հեղափոխությունը ոչ թե հաղթել է, այլ պարտվել։ Սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ, մինչ Փաշինյանի վերջին հիմնավորումը, «Իրատեսի» հետ զրույցում կրկին պնդեց, որ Կապանում հեղափոխությունը հաղթել է։

-Կապանում, ի վերջո, հեղափոխությունը հաղթե՞ց, թե՞ պարտվեց։
-Բնականաբար, դա հեղափոխության հաղթանակ էր։ Հեղափոխության նպատակներից մեկն այն է, որ Հայաստանում հաստատվեն օրինականություն, հավասար հնարավորություններ բոլորի համար։
-Անվստահություն չկա՞ր հեղափոխություն իրականացրած մարդկանց հանդեպ։ Կապանի քաղաքապետի ընտրությունում ոչ մի խնդիր չե՞ք տեսնում։
-Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Եվ ընդհանրապես, Դուք լսե՞լ եք, որ մենք ասենք, թե Կապանում կամ Երևանում ավագանու ընտրության ժամանակ ձայն ենք տալու հեղափոխությանը։
-Եթե անգամ ուղիղ տեքստով չեք ասել, ձեր նախընտրած թեկնածուին բացահայտ մատնանշել եք։ Ավելին, մարդիկ ոչ թե տվյալ համայնքի թեկնածուին են ընտրել, այլ ձայն են տվել հենց Նիկոլ Փաշինյանին, այդպես եղավ նաև Երևանի պարագայում։
-Ոչ, օրինակ Կապանում մարդիկ ընտրել են Նարեկ Բաբայանին, որին բավականին պատկառելի ձայներ են տվել, ինչն ուրախալի է, քանի որ սկսնակ քաղաքական գործիչ է։
-Չե՞ք ընդունում այն փաստը, որ և՛ Երևանում, և՛ ՏԻՄ ընտրություններում հաղթել են ոչ թե ձեր ներկայացրած, հանրությանն անծանոթ երիտասարդ կադրերը, այլ Նիկոլ Փաշինյանը։
-Մեր քաղաքական թիմի համար հաղթանակները երբևէ պարտադիր կամ ինքնանպատակ չեն։ Մեզ պետք է, որ հեղափոխությունը, փոփոխությունը հաղթեն Հայաստանում, իսկ այդ փոփոխությունը գրանցելու համար մենք պետք է նաև պարտվենք։
-Եթե չլիներ Փաշինյանի աջակցությունը, այն ՔՊ-ի թեկնածուները, որոնք հաղթեցին Էջմիածնում և Արմավիրում, կընտրվեի՞ն։
-Գուշակությամբ չեմ ցանկանում զբաղվել, բայց փաստն այն է, որ Արմավիրում և Էջմիածնում մեր թեկնածուները ստացել են բավարար վստահություն, իսկ Կապանում չենք ստացել բավարար քվե։
-Փաստն այն է նաև, որ այդ համայնքներում աշխատելու են այդ անձինք, որոնց միայն Փաշինյանի թիմակից լինելու համար են ընտրել։ Որպես տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, Ձեզ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ նրանք կարող են չհաջողել իրենց ստանձնած գործում։ Ի վերջո, Փաշինյանը չի ղեկավարելու այդ բոլոր համայնքները, նրանք են ամենօրյա շփման մեջ լինելու տեղի բնակիչների հետ։
-Տեղական ինքնակառավարման մարմինն ինքնուրույն մարմին է։ Ինձ համար, որպես տարածքային կառավարման և զարգացման նախարարի, շատ էական է դա, որովհետև ՏԻՄ-երը Հայաստանում պետք է մի օր կայանան, իսկ այդ ինստիտուտը մինչ օրս կայացած չէ։ Այսինքն, նմանատիպ հաղթանակներով նաև պետք է կայացնել։
-Այսպիսի կադրերո՞վ պետք է կայացնել։
-Իհարկե։
-Որոնք փորձ չունեն և շատ երիտասա՞րդ են:
-Մենք վստահում ենք մեր երիտասարդ և կոռուպցիոն փորձ չունեցող ներկայացուցիչներին։
-Այնպես չէ, որ ՏԻՄ-երում միայն կոռուպցիայի փորձ չունեցողներին եք ընդգրկում. Հունան Պողոսյանի մասին մեծ աղմուկն ասվածի ապացույցն է։
-Դա արդեն այլ խնդիր է, մենք խոսում էինք մեր երիտասարդ գործընկերների մասին, իսկ հիմա Դուք խոսում եք արդեն փորձի համադրման մասին։ Մենք նաև համադրում ենք փորձը։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ