«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Անհրաժեշտ պահին միասնականանալու հրեական յուրահատկությունը

Անհրաժեշտ պահին միասնականանալու հրեական յուրահատկությունը
26.10.2018 | 02:00

Միշտ էլ ապշեցնում է դժվարին պահերին (պարտադիր չէ՝ կրիտիկական) մեկ բռունցք դառնալու հրեաների եզակի հատկությունը: Բավական է, որ ռուսական բանակի պաշտոնական ներկայացուցիչը, այնուհետև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեին, որ Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման և 15 զինվորականների մահվան միջադեպի մեղավորը Իսրայելն է, անմիջապես դրսևորվեցին ռուսահրեաների կողմից վերահսկվող լրատվամիջոցների հիրավի լայն հնարավորությունները: Իսկ հետո ամեն ինչ վերածվեց իսկական լրատվաագրեսիայի, երբ ռուսները հրթիռային ու էլեկտրոնային արդիական զինատեսակներ մատակարարեցին սիրիական բանակին: Ինչպես միշտ, առաջին հերթին ռուսների բոլոր գործողություններն անխտիր որակվեցին որպես անտիսեմիտիզմի՝ հրեատյացության «ավանդական» դրսևորումներ: Իրավիճակի յուրահատկությունն այն է, որ այս անգամ հրեաների համար թիրախ դարձավ ռուսների համար սրբազան ռազմական գերատեսչությունը, որտեղ հրեաները, ի տարբերություն շատ այլ ասպարեզների, չունեն իրենց «հինգերորդ շարասյունը»: Բայց դա նրանց համար բնավ էլ սարսափազդու գործոն կամ խոչընդոտ չէր պայքարի «անհողդողդության» համար: Բանը երբեմն հասնում է նույնիսկ լպիրշության: Որ այս երկու ազգային հանրությունները, մեղմ ասած, իրար չեն սիրում, վաղուց է հայտնի, առիթ է պետք միայն փոխադարձ հակակրանքն անսեթևեթ արտահայտելու համար:


Դատեցեք ինքներդ. իր, առանց չափազանցության, ռուսատյաց ցինիկ հայտարարություներով հայտնի գրող ու հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչն աննկուն վերաբերմունքն արտահայտեց հետևյալ կերպ. «Վերջին օրերս ժամանակակից Ռուսաստանում տեղի ունեցավ լայնամասշտաբ վերադարձ դեպի սովետական անտիսեմիտիզմ և հանուր ատելություն ընդդեմ Իսրայելի»: Լրագրող և հեռուստահաղորդավար Կոնստանտին Էգգերտը նույնքան հաստատակամ էր «Իսրայելի հանդեպ անողոք քննադատության տակ ծածկված է անտիսեմիտիզմը, և դա արտահայտվում է պետական ԶԼՄ-ների միջոցով»: Շատ ավելի անզիջում էր ռազմական լրագրող-տեսաբան Պավել Ֆելգենգաուերը. «Ամեն ինչ բարդելով հրեաների վրա, պաշտպանության նախարարությունը փորձում է քողարկել «ինքնախփումը»: Չլռեց նույնիսկ Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բերլ Լազարը. «Ես կարծում եմ, որ դա սխալ է, ինչը սոսկ կբազմապատկի տարածաշրջանի խնդիրները»: Այլ խոսքով ասած, հրեաների ու Իսրայելի նկատմամբ ցանկացած, կրկնում ենք, ցանկացած քննադատություն անտիսեմիտիզմ է: Ինքնապաշտպանական ավանդական հզոր զենք:


Առիթ է եղել նշելու, որ աննախադեպ խղճուկ ու վախվորած էր Պուտինի արձագանքը 15 ռուս զինծառայողների զոհվելու կապակցությամբ, դե՝ ողբերգական պատահականություն է: Եվ սա մեծ հարված էր նրա հեղինակությանը: Ռուսաստանի նորագույն պատմության մեջ թերևս առաջին անգամ ռուսական գեներալիտետը դժգոհություն հայտնեց գերագույն գլխավոր հրամանատարի դիրքորոշումից, տվյալ դեպքում՝ ընդգծված հրեամետությունից: Հեր օրհնած, մենք այնտեղ (Սիրիայում) զոհվում ենք հանուն Ռուսաստանի ազգային ու գլոբալ շահերի, իսկ Դուք նույնիսկ դատապարտիչ խոսք էլ չեք ասում: Մոտավորապես այսպես:


Փոխարենը հրեաների հասցեին իրենց նույնքան «հուժկու» խոսքն ասացին ռուս ազգայնական լրատվամիջոցները: Որ հրեաները անշնորհակալ ցեղ են, արդեն երկու դար ապրում են Ռուսաստանում, բայց միշտ գործում են նրա դեմ, իրենցից բացի ոչ մեկի չեն ընդունում, թքած ունեն նույնիսկ այն բանի վրա, որ ժամանակին մեծապես Մոսկվայի (Ստալինի) աջակցությամբ ստեղծվեց Իսրայել կոչված պետությունը, որ Իսրայելը Ռուսաստանի երդվյալ թշնամի ամերիկացիների կամակատարն է և այլն: Ռուս նացիոնալիստ հրապարակախոս Կոնստանտին Դուշենովը ընդարձակ քաղվածքներ բերեց ռուսալեզու հրեական մամուլից, որոնցում Ռուսաստանի հակահրեական (գրեթե ֆաշիստական) էությունը կասկածի տակ չէր առնվում: Եվ իհարկե նացիոնալիստ եղբայրները խորապես նեղսրտեցին, երբ հայտնի դարձավ, որ Պուտինն ու Նեթանյահուն, այնուամենայնիվ կհանդիպեն առաջիկայում:
Կուզենայի «Իրատեսի» ընթերցողներին ներկայացնել ռուս նացիոնալիստների մի անսովոր նկատառում: Նրանց կարծիքով` ԱՄՆ-ի և Եվրամիության համակողմանի աջակցությունը եթե մի կողմից նպաստում է Իսրայելի հզորացմանը, մյուս կողմից, վտանգի է ենթարկում ոչ միայն վերջինիս ինքնիշխանությունը, այլև ազգային անվտանգությունը: 1948 թվականից սկսած` Վաշինգտոնն ու դաշնակիցները հրեական պետությունը պահում են նրա վերացման սպառնալիքի տակ (նույնիսկ Հենրի Քիսինջերն էր հայտարարել, որ Իսրայելն ապագա չունի): Նրանք Իսրայելին թույլ չեն տալիս հաշտության պայմանագրեր կնքել արաբ հարևանների հետ, կարգավորել տարածքային խնդիրները: Ավելին, ամերիկացիներն ու եվրոպացիները Իսրայելի ռազմական գործողություններին միշտ խառնվում են այն պահին, երբ հրեական պետությունը հնարավորություն է ունենում վերջնականապես ջախջախելու իր թշնամիներին: Մեծ մասամբ այդ միջամտությունները հանգեցնում են Իսրայելի գործողությունների զսպմանն ու կանգնեցմանը (ի դեպ, այդ մասին ռուսական հեռուստատեսությամբ հաճախ է արտահայտվում նաև Իսրայելի հետախուզության նախկին պետ Յակով Կեդմին):


Սակայն վերադառնանք անհրաժեշտ պահին միասնականանալու հրեական յուրահատկությանը մեկ այլ առումով: Ինչու իրենից նման ուժեղ լոբբիստական ուժ չի ներկայացնում իր թվաքանակով շատ ավելի մեծ ռուսահայությունը: Եթե խորհրդային տարիներին Ռուսաստանում չկար հայ ազգային կյանք, ապա նոր պայմաններում շատ բան է փոխվել և մոտ երեք միլիոն ռուսահայերը թվում է պոտենցիալ ունեն դառնալու, չասենք հրեաների պես, թեկուզև համեմատական ազդեցիկ ազգային գործոն: Մոսկվայում, տարածաշրջաններում գործում են բազմաբնույթ հայկական ընկերություններ: Միգուցե Երևանը աջակցի, նպաստի այնպիսի միավորիչ կազմակերպության ստեղծմանը (ասենք, Ռուսաստանի հրեական կոնգրեսի նման), որն ընդունակ լինի ռուսաց երկրում պաշտպանելու և՛ տեղի հայության, և՛ Հայաստանի շահերը:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ.Գ. Եթե Հայաստանում որևէ մեկը հավատում է, թե հրեաները երբևէ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա նա աշխարհի ամենապարզունակ հայն է:

Դիտվել է՝ 3935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao