«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Իմաստուն ծերը

Իմաստուն ծերը
26.10.2018 | 00:03

Մի մեծահարուստ մարդ որոշեց ուրախության առիթով խնջույք կազմակերպել ու հրավեր ուղարկեց քաղաքի բոլոր նշանավոր անձանց, այդ թվում և մի ծեր իմաստունի, որպես չափազանց հարգված անձի։ Երբ ուրախությունը թեժանում էր, և ամեն մեկն իր փառքն ու տաղանդն էր դրսևորում ներկաներին ուրախացնելու կամ զարմացնելու համար, սեղանապետը, բոլորին լռեցնելով, խոսքը տվեց իմաստուն այրին, որ մի լավ բան էլ նա ասի ու հյուրերին ուրախացնի իր բարի խոսքով։ Ծեր իմաստունը ոտքի կանգնեց, մի քանի րոպե մտածելուց հետո ընդամենը մեկ նախադասություն ասաց ու նստեց տեղը։ Ներկաները, որոնք շատ ավելին էին ուզում լսել, նախ զարմացան նրա ասածի վրա, իսկ տանտերը նույնիսկ զայրացավ այդ խոսքերից, բայց, իրեն զսպելով, դիմեց իմաստունին ու հարցրեց, թե ի՞նչ է դրանով ուզում ասել։ Նա իր ասածը դարձյալ կրկնեց. «Պապը մեռավ, հետո որդին մեռավ, ապա թոռը մեռավ», ու մի փոքր ընդմիջում տալուց հետո ասաց ներկաներին. «Իսկ այժմ նույն խոսքերը հակառակ հերթականությամբ եմ ասելու, որ ինքներդ մտածեք, որ առաջինն առավել գերադասելի ու փափագելի է ամենքիս համար. «Սկզբում թոռը մեռավ, հետո նրա հայրը, ապա վերջում պապը»։ Ձեզանից ո՞վ կուզենար, որ իր գերդաստանում երկրորդ հերթականությունով ընթանար կյանքը։ Բոլորը, մի պահ խորհելով, հասկացան, որ այս իմաստուն այրն առաջին նախադասությունով մեծ օրհնանք է տվել տանտիրոջ գերդաստանին, որ ամեն բան լինի վերից վար. նախ մեծահասակ պապը ննջի, ու տղան նրան հուղարկավորի, ապա երբ գա ժամանակը` ինքը մեռնի ու իր տղան հուղարկավորի, և այդ նույն հերթականությամբ կատարվի գերդաստանի սերնդափոխությունը։
Բայց արի ու տես, որ այժմյան գերեզմանատներում այցելության գնալիս ու շիրմաքարերի տարեթվերը ընթերցելիս, հակառակ պատկերը հաճախ կարող ես տեսնել` շատ երիտասարդ մարդկանց ու երեխաների մահեր։ Ինչու՞ է այդպես. պատասխանը մեկն է. մարդիկ Աստվածային օրենքներն ու պատվիրանները արհամարհելով, մեղքերի մեջ հարատևելով, առիթ և պատճառ են դառնում իրենց սերնդի մեջ անժամանակ մահերի, քանզի գրված է. «Մեղքի վարձքը մահ է»։ Իսկ աշխարհի վախճանի մասին Սուրբգրային մարգարեություններում նաև գրված է, որ անժամանակ մահեր են լինելու, քանզի մեղքն իր գագաթանակետին է հասնելու, և ահել ու ջահել ծնկի է բերելու մահվան առջև։


Նաև կան շատ անմիտ ծնողներ, որոնք գնում են գրբացների ու կախարդների մոտ և իրենց ընտանեկան հարցերն են ուզում լուծել սատանայի ծառաների միջոցով, դրանով իսկ իրենց գերդաստանը կապում են չար ուժերի հետ, որոնք զանազան փորձությունների ու մահերի են տանում այդ ընտանիքների անդամներին. չէ՞ որ գրված է Սուրբ Գրքում. «Սատանան ի սկզբանե մարդասպան էր» ու նրա միակ նպատակը Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդուն մեղքի, գայթակղությունների միջոցով Աստծուց հեռացնելն ու դժոխքի անդունդը իջեցնելն է։ Եթե այս հարցում դեռևս անհավատությունը կամ տգիտությունն է ձեզ խանգարում, ապա կարդացեք Ավետարանը ու կհամոզվեք, թե ինչքան խորամանկ է մարդկության թշնամին, և ինչ ահավոր հետևանքներ կարող են ունենալ մեր հոգևոր տգիտությունն ու Աստծո պատվիրանների հանդեպ արհամարհանքը։


Այս էլ իմանանք, որ Երկնային օրենքներով առաջնորդվողները երկրային օրհնանքներ ու հաջողություններ էլ կարող են վայելել, միաժամանակ նախապատրաստվելով Հիսուս Քրիստոսի խոստացած Աստծո Արքայությունը ժառանգելուն։ Տերն արժանացնի ամենքիս։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 16257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ