Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

New York Times-ի անդրադարձը Հայաստանին

New York Times-ի անդրադարձը Հայաստանին
26.10.2018 | 14:08

The New York Times-ը Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում «Արմենիա!» խորագիրը կրող հայկական ցուցադրության առիթով անդրադարձ է կատարել Հայաստանի պատմությանը, ներկային և ապագայի հեռանկարներին:


Թերթը հոդվածի սկզբում ուշադրություն է հատկացրել Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում սեպտեմբերի 21-ին բացված «Արմենիա!» ցուցադրությանը, որում ներկայացված է 4-17-րդ դարերի հայկական արվեստի ժառանգությունը: «Կատարյալ գեղեցկություն. Մետրոպոլիտենի թանգարանի հայկական ցուցադրությունը մեկն է տարիների համար» խորագրով է պարբերականը ներկայացրել հայկական ցուցադրությունը: Թերթն անդրադառնում է նաև Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին, որոնց արդյունքում 2018-ի գարնանը վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: «Փողոց էին դուրս եկել հիմնականում երիտասարդները: Նրանք արդեն հոգնել էին ոչ արդյունավետ կառավարությունից և նաև իրենց սմարթֆոններով հետևում էին ընդդիմության առաջնորդ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի առաջընթացին, երբ նա բողոքի ցույցեր էր անում: Երբ նա հասավ Երևան՝ նախկին խորհրդային այս երկրի մայրաքաղաք, զանգվածները համատարած գործադուլի կոչեր էին անում: Վեց շաբաթից էլ քիչ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ, ստանձնեց երկրի կառավարման ղեկը՝ ուսերին տանելով արտասովոր, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,- գրում է թերթը, ապա անդրադառնում Հայաստանի անցյալին՝ շեշտելով, որ այն շատ մեծ պատմություն ունեցող երկիր է:

«Այս տարվա գարնանը մենք հասկացանք, որ նրա ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է»,- գրում է հոդվածագիրը և հիշեցնում, որ Մետրոպոլիտենի թանգարանում հայկական ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հոդվածում հատուկ ուշադրություն է հատկացվում Գարեգին Երկրորդի ներկայությանը՝ ընդգծելով եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում: «Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է, իսկ ցուցահանդեսը հագեցած է խաչքարերով և սուրբ մասունքներով, ինչը վկայում է հայկական մշակութային ժառանգության ինքնուրույնության մասին: Ոչ մի թանգարան հայկական արվեստի այսքան ցուցանմուշներ չի ներկայացրել: Բոլոր 140 նմուշները բերվել են հայկական թանգարաններից և եկեղեցիներից և շատ քիչ են տեղափոխվում»,- գրել է հոդվածագիրը:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ

582223960">Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում