Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշումից ամերիկացիները դժգոհ են

Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշումից ամերիկացիները դժգոհ են
27.10.2018 | 11:46

«Հրապարակը» գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին և Արթուր Ղազինյանին։ Հանդիպման ընթացքում հատկապես ծանրացել է Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշման վրա՝ չթաքցնելով իրենց դժգոհությունն այդ քայլից և բաց տեքստով հասկացնելով, թե վատ բան եք արել, բայց շատ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ դա այնքան էլ հումանիտար առաքելություն չէ, այլ՝ ռազմական։ Այսինքն՝ ամերիկյան կողմը շատ ուշադիր հետևելու է առաքելությանը։ Բոլտոնը հետաքրքրվել է, թե կոնկրետ հայ պաշտոնյաներից ում մտահղացումն է եղել դա՝ կրկին հասկացնելով, որ ինքը Ռուսաստանից է գալիս, և այնտեղ իրեն ասվել է, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից։ Քաղաքագետները զարմացել են ակնարկներից, որ Հայաստան պետության հանդեպ մեծ չէ իրենց հարգանքը, և եթե նման քայլերը կրկնվեն, ՀՀ-ն կկորցնի ռազմավարական դաշնակցի իր կարգավիճակը»:

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ