«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայ ժողովրդին որոշումն ընդունելի դարձրե՞լ եք, որ հիմա էլ Ադրբեջանի ժողովրդի մասին եք մտածում

Հայ ժողովրդին որոշումն ընդունելի դարձրե՞լ եք, որ հիմա էլ Ադրբեջանի ժողովրդի մասին եք մտածում
28.10.2018 | 06:40

Վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության շուրջ թեժ քննարկումները կամաց-կամաց այլ երանգներ են ստանում։ Հատկապես ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջան այցի և ուշագրավ հայտարարությունների ֆոնին, տպավորություն կա, որ իրավիճակը կարող է սրվել առաջնագծում։ Երբ գերտերություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյան առաջին հերթին խոսում է զինամթերքի սպասարկման և մատակարարման մասին, նշանակում է՝ նպատակը ոչ թե հարցի խաղաղ կարգավորումն է, այլ տարածաշրջանում սեփական շահերի՝ ամեն գնով հաստատումը։


Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս խոսել է հակամարտության մասին և ընդգծել․ «Չի կարող լինել լուծում, որն ընդունելի չէ հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի համար: Իսկ հարցի գլոբալ կարգավորման համար, հասկանալի է, որ այդ լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար, և մենք պետք է լինենք հրապարակային։ Ես չեմ համարում, թե Ղարաբաղի հարցը լուծողը ես եմ, կամ որևէ վարչապետ է, Ղարաբաղի հարցը լուծող-չլուծողը հայ ժողովուրդն է, և, տվյալ դեպքում, նաև սփյուռքն է, որովհետև սա համահայկական հարց է: Իրենք ինչպես սեփականաշնորհել էին ԼՂ հարցը, հիմա էլ ինձ են ուզում սեփականաշնորհել, ես Ղարաբաղի հարցը լուծողը չեմ: Հարցը լուծողը ժողովուրդներ են, որևէ վարչապետ այսօր կամ վաղը ժողովրդից բացի չկա»: Այս հայտարարությունը խիստ երկիմաստ է, իսկապես ժողովուրդը թույլ չի տա, որ որևէ վարչապետ, այդ թվում Փաշինյանը գնա հողերի հանձման ճանապարհով, ավելի ստույգ, նրա նման քայլը երբեք չի ընդունի։ Սակայն բանակցությունների սեղանին նստում են միայն երկրի ղեկավարները և նրանց ժողովուրդը վստահության մանդատ է տվել, որ կարողանան ճիշտ որոշումներ կայացնել, իսկ եթե նրանք դա թողնում են հրապարակի որոշելուն, նշանակում է երկրում իսկապես իշխանություն, դասական իմաստով, չկա։ Ինչպես է Փաշինյանը պատկերացնում «համահայկական հարցի» լուծումը հայ ժողովրդի և սփյուռքի մասնակցությամբ, բոլորը պետք է հրապարակում հավաքվեն ու հարթակից հնչած խոսքի հետ համաձայնվե՞ն, ինչպե՞ս է դա իրականում հնարավոր։ Այո, հարցի հասցեատերը նախևառաջ Արցախն է, սակայն «ես Ղարաբաղի հարցը լուծողը չեմ» հայտարարությամբ Փաշինյանի կարծես իր վրայից գցում է պատասխանատվությունը։ Ի վերջո, համայն հայությունն իշխանություն է ընտրել, որը պատասխանաու պահերին որոշումներ կայացնելու ունակություն, խելամտություն և վճռականություն պետք է ունենա։


Ի դեպ, եթե չենք սխալվում վերջին 10-15 տարիների ընթացքում հայ պաշտոնյայի շուրթերով առաջին անգամ է հնչում, որ «այդ լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»։ Ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս կարող է լինել մի լուծում, որը բավարարի և Արցախի, և Ադրբեջանի ժողովրդին, այն դեպքում, երբ այդ վերջինիս ղեկավարությունը համոզված է, որ Արցախը պետք է իրենց վերադարձվի։ ՈՒ այստեղ հարց է առաջանում, մենք արդեն կարողացե՞լ ենք մեր ժողովրդի համար ընդունելի դարձնել որևէ որոշում, որ հիմա էլ մտածում ենք Ադրբեջանի ժողովրդի՞ մասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ