Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պուտինն ու Մակրոնը վիճում են Իդլիբի հարցով

Պուտինն ու Մակրոնը վիճում են Իդլիբի հարցով
29.10.2018 | 13:59

Ստամբուլում ավարտվեց Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների հանդիպումը: Սիրիայի իրավիճակն այս ձևաչափով առաջին անգամ էր քննարկվում: Հանդիպումը տևեց երեք ժամից ավելի, Էմանուել Մակրոնը, Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ հայտարարություն ընդունեցին և հաստատեցին, որ Սիրիայի ապագան որոշում է միայն սիրիացի ժողովուրդն ու կոնֆլիկտը պետք է լուծվի միայն քաղաքական, այլ ոչ ռազմական ճանապարհով: Հանդիպման մասնակիցները կոչ արեցին մինչև տարեվերջ հաստատել սահմանադրական հանձնաժողովի կազմը, որտեղ պիտի լինեն ոչ միայն սիրիացի ընդդիմադիրների, այլև գործող կառավարության ներկայացուցիչները: Ամփոփիչ մամլո ասուլիսում ՌԴ նախագահը սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների սկիզբը Ժնևում համարեց առաջնահերթ խնդիր: «Այդ հանձնաժողովը, անկասկած, պետք է լեգիտիմ ճանաչվի սիրիական բոլոր կողմերից ու հարգանք վայելի, միայն այդ դեպքում այդ կառույցը կլինի իրավազոր ու արդյունավետ, կկարողանա նախապատրաստել ու իրականացնել սահմանադրական բարեփոխումները, որոնք կամրապնդեն սիրիական պետականությունը ու կհամախմբեն սիրիական հասարաությունը»` ասաց Պուտինը: Էրդողանը ընդգծեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը կորոշեն սիրիացիները. «Ասադի հարցում որոշումը սիրիական ժողովրդի ձեռքում է` հարցը լուծելու են թե երկրում ապրող սիրիացիները, թե երկրից դուրս ապրողները»:


Էրդողանի խոսքով` իրավիճակը Սիրիայում ավելի կվատանա, եթե չկատարվեն մարդասիրական, քաղաքական ու դիվանագիտական քայլեր: Նա նշեց,որ կողմերն արտահայտել են լիակատար համաձայնություն երկրի տարածքային ու քաղաքական ամբողջականությունը պահպանելու հարցում:
Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Իդլիբի իրավիճակն էր: Սեպտեմբերի 17-ին Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել էին նահանգի շուրջ, որ սահմանակցում է Թուրքիային, բուֆերային գոտի ստեղծել: Իդլիբը միակ ապառազմականացված գոտին է Սիրիայում, որ դեռ Բաշար Ասադի զորքերի վերահսկողության տակ չէ: Ստամբուլի հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում միանալ Ասադի ուժերի ռազմական գործողություններին, եթե Իդլիբում շարունակվեն զինված խմբավորումների սադրանքները: «Եթե արմատական տարրերը խոչընդոտեն այս խնդրի լուծմանը, զինված սադրանքների դիմեն իդլիբյան գոտուց, Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում գործուն ռազմական աջակցություն ցույց տալ սիրիական կառավարության վճռական գործողություններին` ահաբեկչական վտանգի այդ օջախը վերացնելու համար»` հայտարարեց Պուտինը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասաց, որ Իդլիբի խնդրի լուծման ցանկացած ուժային սցենար անթույլատրելի է. «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը բավականաչափ որոշակի ճնշում կգործադրի սիրիական վարչակարգի վրա, որին, անկասկած, հաջողվել է դիմանալ ռուսական օգնության շնորհիվ»` հայտարարեց նա: Անգելա Մերկելը նշեց, որ սիրիական կոնֆլիկտը չի կարելի լուծել ռազմական մեթոդներով: Նա զգուշացրեց, որ Արևմուտքը չի հանդուրժի քիմիական զենքի կիրառում Սիրիայում: Մերկելը գտնում է, որ բուֆերային գոտու ստեղծման Մոսկվայի ու Անկարայի պայմանավորվածությունը պետք է վերաճի լիարժեք զինադադարի: Իդլիբի վրա հարձակմանը դեմ են արևմտյան երկրները տարածաշրջանի իրենց դաշնակիցների հետ, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան նախազգուշացնում է մարդասիրական ճգնաժամի հավանականության մասին ակտիվ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Թուրքիան զգուշանում է նաև փախստականների նոր ալիքից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ոչ միայն Սիրիայի իրավիճակը, այլև սաուդ ընդդիմադիր լրագրողի սպանության հարցը: Էրդողանը ասաց, որ հանդիպման ընթացքում տեղեկացրել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Ջամալ Հաշոգիի գործի հետաքննության ընթացքի մասին: Նրա խոսքով` սաուդյան իշխանությունները կարևոր հարցերի պիտի պատասխանեն: «Ո՞վ է Թուրքիա ուղարկել այդ մարդկանց (նկատի ունի` Հաշոգիի ենթադրյալ սխանողներին): Սաուդիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ սպանվածի դին փոխանցվել է տեղացի գործակցի: Ո՞վ է այդ տեղացի գործակիցը»` ասաց Էրդողանը: «Հանցագործությունը կատարվել է Ստամբուլում: Այդ պատճառով եթե Սաուդյան Արաբիան սպանության կասկածյալներին դատի չտա, մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք ինքներս դա անել»` հավելեց նա: Հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայից Ստամբուլ է գալու դատախազության ներկայացուցիչ` հանդիպելու գործընկերների հետ: Մերկելը հայատարարեց, որ Եվրոպայում լրագրողի սպանությանը շատ լուրջ են վերաբերվում: «Մենք պայմանավորվել ենք, որ երբ ավելի շատ հստակություն լինի, որի հույսն ունենք, երբ իմանանք` ո՞վ է սպանության թիկունքում, կփորձենք համաեվրոպական որոշում գտնել կամ ձևակերպել ԵՄ բոլոր երկրների արձագանքը` ցույց տալու, որ մենք բանակցություններ ենք վարում` ղեկավարվելով համընդհանուր արժեքներով»` ասաց նա:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը նշեց, որ համաժողովում հանդիպել են «կողմեր, որ նախկինում չեն բանակցել»: «Մի կողմում` ռուսներն ու թուրքերն են, որ բանակցային մեկ ձևաչափի մեջ են եղել Իրանի հետ, մյուս կողմում` ֆրանսիացիները և մենք, որ գտնվում ենք Սիրիայի «աջակցության խմբում»: Ինձ թվում է, որ պետք է համատեղել և իրականացնել համատեղ խոսակցության հնարավորությունը»` ասաց նա: Ստամբուլի համաժողովից առաջ Իրանի ԱԳՆ հայտարարեց, որ առանց Թեհրանի Սիրիայի խնդիրը հնարավոր չէ լուծել: «Իրանը նշանակալից քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ և այդ քայլերը հիմնված են իրականության վրա, որ գոյություն ունի տարածաշրջանում: Թուրքիան դա հասկանում է, ինչպես և այլ երկրներ, բայց կան որոշ պետություններ, որ այդ հարցում անտրամաբանական մոտեցում ունեն»` ասել է Իրանի ԱԳ նախարարի օգնական Խոսեյն Ջաբեր Անսարին: Էրդողանը հայտարարել է, որ Իրանին կտեղեկացնի ստամբուլյան համաժողովի արդյունքների մասին: Քառակողմ հանդիպման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 19-ին: ՌԴ նախագահի մամլո քարտուղարն ասաց, որ հանդիպումից չարժի սպասել ճեղքումային որոշումներ: Հաղորդվեց նաև, որ Մակրոնը կհրաժարվեր Ստամբուլ գալ, եթե Իդլիբում հարձակում սկսվեր:
BBC


Հ.Գ. Իրանի հարցով քառակողմ ձևաչափը նոր է ու փաստացի խաղից դուրս է թողնում ոչ միայն Իրանին, այլև` ԱՄՆ-ին: Գործնականում 4 կողմերից մեկը դեմ է եղել Իրանի մասնակցությանը: Հաշվի առնելով Սիրիայի հարցում Ռուսաստան-Իրան-Թուրքիա ալյանսը, տեսականորեն կամ Մակրոնը, կամ Մերկելը չեն ցանկացել հանդիպել Հասան Ռուհանիի հետ` ելնելով, թերևս ԱՄՆ-Իրան հարաբերություններից, իսկ ԱՄՆ-ը ինքը չի մասնակցել քառակողմ հանդիպմանը և հենց այդ պատճառով էլ չի ընդունելու արդյունքները: Քառակողմ ձևաչափով հաջորդ հանդիպման կայացումը պայմանավորված է այս հանդիպման որոշումների կատարումով: Թեպետ նույնիսկ Թեհրանի ու Վաշինգտոնի մասնակցությունը չէր արագացնի Սիրիայի Սահմանադրության ստեղծումը: Ստամբուլի հանդիպումը լավ առիթ էր միմյանց տեսնելու ու զրուցելու` առանց կանկրետ հետևանքների: Այդ առիթն օգտագործել են Մերկելն ու Պուտինը, թեպետ հանդիպման մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում հանդիպման ժամանակ չափից ավելի բարեհամբույր է եղել իր ռուս և թուրք գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` գրել է գերմանական Bild-ը՝ նկատելով, որ կանցլերը չպետք է այդչափ բարեհամբույր լիներ «ավտորիտար ղեկավարների» հետ: Համբուրգի դաշնային խորհրդի փոխնախագահ Կանսու Օզդեմիրը թերթի հետ զրույցում նշել է, որ «սիրտը խառնում է», երբ տեսնում է՝ ինչպես է Մերկելը սեղմում «Էրդողանի արյունոտ ձեռքը»: Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի նախագահ Դիրկա Կունցեն նշել է, որ կանցլերը պետք է ոչ թե կանգնի Պուտինի կողքին, այլ պահանջի, որ Ռուսաստանը զբաղվի Սիրիայի վերականգնմամբ:
Հետաքրքիր է, որ Պուտին-Մակրոն հանդիպում չեղեվ, թեպետ Մակրոնը նրան հրավիրել է Փարիզ` նոյեմբերի 11-ին մասնակցելու առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին, և խոսակցության նյութ կար: Սպասվում է, որ Փարիզում կհանդիպեն Պուտինն ու Թրամփը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ