Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոբերտ Քոչարյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշված է

Ռոբերտ Քոչարյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշված է
29.10.2018 | 16:48

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել lenta.ru կայքին ՝ խոսելով քաղաքականություն վերադարձի, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջնական հաղթանակի դեպքում հնարավոր զարգացումների ու դրա ֆոնին Հայաստանի՝ Ռուսաստանի ու արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների փոփոխման հավանականության մասին:


Լրագրողի առաջին հարցը վերաբերել է Աժի ցրմանն ու ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրման հավանականությանը: «Որևէ կասկած չունեի, որ այս ներկայացումը կխաղան ու կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանում որևէ զարմանալի բան չկա, քանի որ մյուս ուժերը բավականաչափ քաղաքական կամք չեն դրսևորել ու չեն համագործակցել այս ամենը կանխելու համար»,-ասել է Քոչարյանը: Լրագրողը հետաքրքրվել է, թե արտահերթ ընտրություններն ի՞նչ արդյունք կունենան. վերջ կտա՞ն անկայունության ընթացիկ ժամանակաշրջանին, թե՞ անկայունության նոր փուլի սկիզբ կդառնան:


«Այս տեսակետներից ո՞րն է ավելի մոտ ճշմարտությանը»,-հարցրել է լրագրողը, ի պատասխան ՀՀ նախկին նախագահը նշել է, որ «սա, անկասկած, բեկումնային պահ է»: «Վարչապետը կոնսոլիդացնում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ միակ քաղաքական միավորի լիարժեք գերիշխանությամբ: Եվ այդ քաղաքական միավորում գերիշխող է լինելու միայն մեկ մարդ: Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է երկարաժամկետ կայունություն ապահովել: Մնացյալ խորհրդարանական կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ չեն զարգացման նման սցենարի: Իսկ այդ սցենարն առաջ է գնում մոբիլիզացման ռեսուրսով, որին դեռևս տիրապետում է միայն Փաշինյանը: Ակնհայտ է, որ եթե այսօր կուսակցությունները պատրաստ չեն ընտրություններին, ուրեմն դրանց ելքը միանգամայն կանխատեսելի է»,-ասել է Քոչարյանը: ՀՀ երկրորդ նախագահը հավելել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ «այժմյան Հայաստանում ընտրազանգվածի մի մասը գտնվում է էյֆորիայի մեջ ու պատրաստ չէ առարկայական բանավեճի, ինչն էլ նշանակում է, որ սխալ որոշումների կայացման ռիսկերը կտրուկ աճում են»: «Ցանկացած հոգեբան կփաստի, որ լուրջ որոշումները չի կարելի կայացնել հուզական գրգռվածության վիճակում»,-ընդգծել է Քոչարյանը:

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ