Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կաթողիկոսը հաստա՞տ պաշտպանված է

Կաթողիկոսը հաստա՞տ պաշտպանված է
30.10.2018 | 02:35

Հոկտեմբերի 25-ին կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոսին պետական անվտանգություն տրամադրելու` ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի օրինագիծը: Որպես մերժման հիմնավորում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Վեհափառը ավելորդ պաշտպանության կարիք չունի, քանի որ պետությունն ամեն կերպ երաշխավորում է նրա անվտանգությունը:


Հետաքրքիր է` պաշտպանություն ասելով` Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է հասկանում, և ընդհանրապես, արդյո՞ք նա չի մոռացել, որ բոլորովին վերջերս «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն իսկական պատուհաս էին դարձել ոչ միայն կաթողիկոսի, այլև ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համար: Ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ կաթողիկոսն «ամեն կերպ պաշտպանված է պետության կողմից», երբ սորոսյան կերակրատաշտից բացահայտ սնվողները բառացիորեն հետևում ու ահաբեկում էին կաթողիկոսին: Ա՞յդ է վարչապետի` պաշտպանված լինելու ընկալումը: Պաշտպանվա՞ծ էր արդյոք կաթողիկոսը, երբ հուշարձան փնտրող վանդալի հայացքով ամբոխը բառի ամենաուղիղ իմաստով ոստիկանների աչքի առաջ օկուպացրել էր Վեհարանի տարածքը, և կարելի է ասել, գերեվարել տեղի հոգևորականներին: Պաշտպանվա՞ծ էր արդյոք կաթողիկոսը, երբ Հաղարծինում, որը, ի դեպ, տուրիզմի կենտրոն է, ցուցարար կոչեցյալները բացահայտ սադրանքներ էին հրահրում: Պաշտպանվա՞ծ էր կաթողիկոսը, երբ քարերով փակում էին նրան տեղափոխող մեքենայի ճանապարհն ու անպատվում: Սա՞ է պաշտպանությունը, այսպիսի՞ն է վարչապետի` պաշտպանված լինելու ընկալումը: Հետաքրքիր է` վերջինս կամ վերջինիս տեսակետը կիսողները դեմ չե՞ն լինի, եթե իրենք էլ նման կերպ պաշտպանվեն, մանավանդ մի քանի ամիս հետո, երբ «ձյունը կհալվի ու կերևան կեղտակույտերը»:


Այստեղ ամենևին կարևոր չէ` ով է կաթողիկոսը, այսօր Գարեգին Բ Ներսիսյանն է, վաղը կարող է մեկ ուրիշը լինել: Սահմանադրության դրույթներից ելնելով, պետությունը պարտավորվում է երաշխավորել եկեղեցու և նրա սպասավորների պատշաճ անվտանգությունը, բայց ոմանք, տրորելով Սահմանադրությունը, կերուխում են կազմակերպում եկեղեցում ու անպատվում հիշյալ սպասավորներին: Այլ հարց է, եթե խնդիր է դրվում վերջինիս կարգալույծ անելը: Բայց այստեղ էլ մի մեծ բայց կա, եթե երբևէ կաթողիկոսին կարգալույծ անելու հարց բարձրացվի, այն իրագործողները հաստատ ճակատագրի հեգնանքով բանականությունից կարգալույծ եղած նախրի անդամները չեն լինելու, ովքեր պատրաստ են Մայր Աթոռը խառնելու կերուխումի վայրի հետ: Ի դեպ, այն Մայր Աթոռի, որտեղից 1918 թ.` Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի շուրթերից հնչած կոչն ուղղակի բեկում է մտցրել Մայիսյան հերոսամարտերում:


Պաշտպանվա՞ծ է եկեղեցին: Ներեցեք ինձ, բայց Հայ առաքելական եկեղեցին երբևէ այսքան անպաշտպան չի եղել նույնիսկ թուրքական ու պարսկական լծի տակ: Ինչ խոսք, անժխտելի է, որ մեր եկեղեցին մեկ-երկու Պետրոս Գետադարձ է տվել, բայց փոխարենը տվել է Խրիմյան Հայրիկ ու Գևորգ Չորեքչյան, Սահակ Պարթև ու Գարեգին Ա, Տեր Վահան ու Պարգև Սրբազան:
Ի՞նչ տողատակ ուներ այս մերժումը, դեռևս անհայտ է, բայց այն, ցավոք սրտի, համընկավ Հայաստանում ԼԳՏԲ սպասվող ֆորումի անցկացման գրեթե նախօրեի հետ, ֆորում, որի կարևորագույն նպատակներից մեկը եկեղեցին ու մյուս հայակենտրոն օջախները հիմնովին ավերելն է. ինքներդ գտեք տողատակը:


Գուցե այդ ամենը նրանից է, որ վերջին շրջանում մեր երկրում չգրված օրենք է «գրվել». երբ ԼԳՏԲ համայնքի որևէ ներկայացուցիչ խեթ հայացքի է արժանանում, ընդ որում, իր լկտի պահվածքի պատճառով, բոլոր «իրավապաշտպան» մարմիններն սկսում են սամուրայի հավատարմություն ցուցաբերել նրան, բայց, երբ, ասենք, նույն ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչը կաթողիկոսի, որևէ հոգևորականի կամ ցանկացած քաղաքացու հասցեին արտահայտվում է ամենավերջին վատ բնորոշումներով, դա դիտվում է որպես խոսքի ազատություն և մնում անպատժելի: Վկայակոչենք Շուռնուխը. դեպքից հետո բերման են ենթարկվել մի խումբ գյուղացիներ, որոնք գյուղ եկած այլասերվածներից պահանջել են իրենց աղմուկ-աղաղակով չվախեցնել քնած երեխաներին: Հետաքրքիր է, մինչև այսօր Մայր Աթոռն օկուպացրած, հոգևորականների ազատ տեղաշարժը սահմանափակած ու տարաբնույթ վիրավորանքներ հնչեցրած սորոսազավակներից կամ վերոհիշյալ շուռնուխյան դեպքի մեղավորներից քանի՞սն են կանչվել որևէ ոստիկանական բաժանմունք ու նվազագույնը քննվել. եղե՞լ է նման բան, թե՞, այնուամենայնիվ, հունգարացի պարոն Ջորջի ստվերը թույլ չի տվել:


Փաստորեն, Հայաստանում ստեղծվել է մի հիվանդագին իրավիճակ, երբ ԼԳՏԲ ներկայացուցչին իր իսկական անվամբ կոչելու համար քրեական հետապնդում է սպասում, իսկ կաթողիկոսին սրիկա ու գող անվանելու համար` ոչինչ:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ