«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նա տեսավ, քանի որ նայեց մեր ուղղությամբ

Նա տեսավ, քանի որ նայեց մեր ուղղությամբ
30.10.2018 | 00:52

Եվ մի օրենսգետ, մոտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո ետևից կգամ, ուր էլ որ գնաս»: Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բույն, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի» (Մատթ. 8;19-20)։


Հովհաննես ավետարանիչ աստվածաբանը ունի վկայություն, որ կարծես հակասում է վերոհիշյալ տողերին. «Երբ Հիսուս ետ դարձավ և տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք ուզում»: Նրանք ասացին նրան. «Վարդապե՛տ, ու՞ր է քո օթևանը»: Նա նրանց ասաց.-Եկե՛ք և տեսե՛ք» (Հովհ. 1; 38 -39):
Բայց փորձենք վերլուծել սկզբից և հերթով, իսկ ճիշտ վերլուծելու համար պետք է իմանալ, որ ի տարբերություն համատեսական ավետարանիչների փաստագրական ոճի, աստվածաբան ավետարանչի ոճը խորհրդաբանական է, նրա գրած յուրաքանչյուր բառը մեզ մի ողջ պատգամ է հասցնում: Այսպես.


1. Սուրբ Գիրքը ասում է. «Այսօր, երբ Նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը դառնությամբ, ինչպես փորձության օրն անապատում» (Սաղ. 94;8): Պողոս առաքյալը մեկնաբանում է, որ Աստված Հիսուսով մեզ նոր հնարավորություն շնորհեց, նոր օր` Այսօրը, Աստծո հանգստի մեջ մտնելու օրը, փրկությա՛ն և ո՛չ բարկության, Աստծո հետ հաշտությա՛ն օրը:


2. «Եւ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու Նրա անունը Հիսուս կդնես..., քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին` իր մեղքերից» (Ղուկ. 1;31, Մատթ. 1;21):


3. Ետ դարձավ` շրջվեց. Աստված Հիսուսով դեմքով դարձավ դեպի մարդը և իր Խոսքի մարդեղացմամբ երկխոսության մեջ մտավ նրա հետ: Մեծ մարգարե Մովսեսը, որին Աստված ինքը հուղարկավորեց, Աստծուն միայն հետևից էր տեսնում, և տարածված կարծիք էր, որ Աստծո դեմքը տեսնողը ողջ չի մնա: Եղիա մարգարեն ևս Աստծուն հանդիպելիս իր հագուստով ծածկում էր դեմքը: Երկուսն էլ ներկա էին Հիսուսի Պայծառակերպությանը: Հիսուսով ամեն բան փոխվեց, որովհետև.


4. նա տեսավ, քանի որ նայեց մեր ուղղությամբ. դա հաշտության սկիզբն էր: Նա նայեց, որովհետև Հայրը որոշում էր կայացրել. Միածնին տալ` որպես փրկանք շատերի փոխարեն, փրկագին` դժոխքից ու նրա պետից մեզ ազատագրելու համար:


5. Տեսավ նրանց, որ գալիս էին Իր հետևից։ Փրկիչը փրկում է փրկության փնտրտուք ունեցող մարդկանց` բոլորին բոլոր ժամանակներում, նրանց, որ պատրաստ են հետևելու Նրան` նույնիսկ չիմանալով, թե ուր է գնում, ուղղակի անվերապահ վստահելով: Հենց այդ պատճառով Նա մահվանից հետո հոգով իջավ դժոխք և ազատեց արդեն գերվածներին և Հին ՈՒխտի սրբերին, իսկ մկրտության խորհրդի հաստատումով` նաև նրանց, որ դեռ գալու են աշխարհ, դեռ բանտվելու են մեղավոր ու մեղսահակ մարմնում:


6. Ասաց նրանց` ի՞նչ եք ուզում. Աստծո Խոսքը միշտ կենսագործում է և պահպանում, Նա անտարբեր չէ իր հետևորդների, իրեն վստահողների խնդիրների և հուզող հարցերի նկատմամբ, որովհետև մե՛զ համար մարմնացավ..., ավելին. «Նա մարդկանցից անարգվեց ու աչքից ընկավ, վշտի տեր դարձավ և ցավերին հաղորդակից. Նրանից երես դարձրինք. Նա անարգվեց, և Նրան չհարգեցինք: Նա մե՛ր մեղքերն էր վերցնում և մե՛զ համար չարչարվում, սակայն մենք Նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան: Բայց Նա խոցվեց մե՛ր մեղքերի համար և մե՛ր անօրինությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար Նա՛ պատիժ կրեց, և Նրա՛ վերքերով մենք բժշկվեցինք» (Ես. 53;3-5):


7. Նրանք ասացին Նրան. -Վարդապե՛տ, ու՞ր է քո օթևանը: Փնտրող և արդեն գտած մարդուն հուզում է, թե իրեն այցելած Աստված որտեղ պիտի մնա. իրեն մո՞տ, թե՞ որոշակի հեռավորության վրա: Ի՞նչ հարաբերության մեջ պետք է ինքը լինի հայտնված Աստծո հետ:


8. Ի պատասխան նա չի լսում Աստծո մտահոգությունը, թե` չունեմ օթևան ու գլուխ դնելու տեղ, այլ` «Նա նրանց Ասաց` եկե՛ք և տեսե՛ք»: Աստված Ասաց, և Նրանք հետևեցին Նրան, որ տարավ նրանց իր օթևանը, և միասին գիշերեցին: Նաև Ասաց` ձեզ որբ չեմ թողնի: Ինչպես և հետո հանդերձյալ կյանքի համար խոստացավ, թե` «կգնամ, օթևան կպատրաստեմ ձեզ համար և, վերադառնալով, ձեզ էլ կտանեմ ինձ հետ» (Հովհ. 14.2):
Պետք չէ մեր սիրտը լցնել զանազան օրենքներով և գիտություններով. մի գլուխ դնելու տեղ էլ Աստծու՛ն թողնենք:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ