Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եվ, այնուամենայնիվ, առաջինն էր ազատ ծրագրում

Եվ, այնուամենայնիվ, առաջինն էր ազատ ծրագրում
30.10.2018 | 03:15

Կանադայում անցկացված գեղասահքի գրան պրիի մրցաշարի երրորդ տուրում Եվգենյա Մեդվեդևան գրավել է երրորդ տեղը, ինչը մեծ հիասթափություն է դարձել նրա հազարավոր երկրպագուների համար: Կարճ ծրագրից հետո մեր հայրենակցուհին ցույց է տվել յոթերորդ արդյունքը: Իրավիճակը նրան հաջողվել է փոքրիշատե շտկել այն բանից հետո, երբ ազատ ծրագրում ցույց է տվել լավագույն արդյունքն ու յոթերորդ տեղից ցատկ կատարել երրորդ տեղ: Սակայն այս երրորդ տեղը նշանակալից է նրանով, որ այն մարզուհուն հնարավորություն է տալիս պայքարը շարունակելու գրան պրիի մրցաշարերում:


Այսքանը՝ ինչ վերաբերում է այս մրցաշարում Մեդվեդևայի մասնակցության ապագային: Ինչ վերաբերում է սկսված մրցաշրջանին, այն բավականին ծանր է դասավորվում մարզուհու համար, ու դա իր օբյեկտիվ բացատրությունն ունի: Հայտնի է, որ տարեսկզբին նա հեռացավ իր երկարամյա մարզչից՝ Էթերի Տուտբերիձեից: Դա, այսպես ասենք, լեն օրից արված քայլ չէր, ու իրականում խորքային գործընթացների արդյունք էր, որոնք իրենց արմատներով տանում են օլիմպիական խաղեր: Մեդվեդևայի նոր մարզիչը Բրայան Օրսերն է՝ կանադացի հայտնի մարզիչ, որին համարում են օլիմպիական չեմպիոնների վարպետ դաստիարակ:
Կանադացու ղեկավարությամբ մարզվելը աղջնակին բերեց Կանադա, ինչն իր հերթին նշանակում էր մշտական բնակության փոփոխություն, նոր կենսակերպ՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ինչևէ, Մեդվեդևայի կյանքում սկսվել է շատ բարդ փուլ: Հուսանք, որ նա արժանապատվորեն կհաղթահարի բոլոր արգելքներն ու մարզական աշխարհին կներկայանա իր անկրկնելի փայլով, մանավանդ որ այս վերջին մրցաշարում, ի դեմս ազատ ծրագրում ունեցած մրցելույթի, մարզասերը տեսավ կամային բարձր հատկանիշների տեր, իր իմացած մարզուհուն: Ինչ վերաբերում է մրցաշարի հաղթողին, առաջինն այստեղ եղել է Ելիզավետա Տուկտամիշևան՝ նույնպես ռուս մարզուհի, որը վերջին չորս տարում առաջին անգամ հաղթեց գրան պրիի փուլերից մեկում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ