Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սալոմե Զուրաբիշվիլին խառնում է Իվանիշվիլիի հաշվարկը

Սալոմե Զուրաբիշվիլին խառնում է Իվանիշվիլիի հաշվարկը
01.11.2018 | 08:27

Վրաստանում սուր քաղաքական ինտրիգ է զարգանում: Նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած Սալոմե Զուրաբիշվիլին երկու օր լռելուց հետո հոկտեմբերի 30-ին մտադիր է ասուլիս տալ սենսացիոն հայտարարությամբ: Կա վարկած, որ նա հանելու է թեկնածությունը, բայց դա իրավականորեն անհնար է` վրացական օրենսդրությամբ` նախագահի թեկնածուն կարող է հանել թեկնածությունը ընտրությունների երկրորդ փուլից, բայց անունը մնում է քվեաթերթիկում: Վրաց փորձագետների մեծ մասի կարծիքով` Զուրաբիշվիլին կարող է ասել, որ Վրաստանի նախագահի անկախ թեկնածու է և իբրև անկախ թեկնածու է գնում երկրորդ փուլ` մրցելով «Ազգային միասնության շարժման» ու նրա թեկնածու Գրիգոլ Աբաշիձեի հետ: Այսինքն` նա հասարակությանը կոչ կանի իրեն չնույնականացնել Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» հետ: Այդ հեռանկարը կար իսկզբանե: «Վրացական երզանքը» «անհասկանալի ալյանսի» մեջ մտավ անկախ թեկնածու Զուրաբիշվիլիի հետ ու հայտարարեց, որ աջակցում է նրան` հրաժարվելով իր թեկնածուին առաջադրել: Վրացի քաաքագետ Զաալ Անջափարիձեն ասում է, որ Զուրաբիշվիլիի ու «Վրաստանի երազանքի» որոշ ղեկավարների հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել:

Իշխող կուսակցությունում կան տարբեր խմբեր: Ոմանք իրենց թեկնածուի լոբբինգն էին անում` հայտարարելով, որ անկախ թեկնածուին աջակցելը միայն կթուլացնի «Վրացական երազանքի» ընտրախավի ակտիվությունը: Որոշ փորձագետներ, դեռ այն ժամանակ, երբ սոցիոլոգներն ասում էին, որ Զուրաբիշվիլին կստանա 50%-ից ավելի առաջին փուլով և կհաղթի, պնդում էին, որ դա չի լինի, որովհետև դա պետք չէ Իվանիշվիլիին: Այդպես էլ եղավ: Զուրաբիշվիլին ստացավ 38,64% և ոչ մի հայտարարություն չարեց, իսկ հիմա, կարծես, վճռել է հարված հասցնել իշխող կուսակցությանը և որոշակի քաղաքական գործընթացներ նախաձեռնել: Երկրորդ փուլում միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հաղթանակի դեպքում չի բացառվում, որ Վրաստան վերադառնա նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Քաղաքական ամբողջ պատասխանատվությունը այդ դեպքում կընկնի Բիձինա Իվանիշվիլիի վրա: Ուստի Սալոմե Զուրաբիշվիլին ստիպում է «Վրացական երազանքին» իր օգտին աշխատել` նախորդ պայմանավորվածությունները բեկանելով: Իվանիշվիլին արդեն հայտարարել է կուսակցությունում` «Եթե երկրորդ փուլում Զուրաբիշվիլին չկարողանա համոզիչ հաղթանակ տանել, ոմանք կհայտնվեն քաղաքական աղբանոցում»: Այնտեղ կարող է հայտնվել նաև ինքն ի թիմով: Ճիշտ է` իրավիճակը շատ ավելի խառն է, բազում ստորջրյա հոսանքներով: Քաղաքական պայքարը Վրաստանում ոչ միայն սուր է, այլև` կոլորիտային: Այդ պատճառով ռուս շատ փորձագետների «բացատրությունները», որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները վկայում են «Վրացական երազանքի» քաղաքական վախճանը, սոսկ գիտականանման թելեր գտնելու փորձ են Թբիլիսիի խորհրդավոր քաղաքական ինտրիգներում: Պարզապես Վրաստանի քաղաքական դաշտի հերթական վերադասավորություն է: Տեսնենք` ինչպիսի:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Երկու օրվա լռությունից հետո Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց. «Գուցե կան մարդիկ, որ կարծում են, թե առաջին փուլի արդյունքները հաղթանակ չէ, սակայն կեղտոտ արշավի ֆոնին առաջին փուլում առաջին տեղ գրավելը հաղթանակ է: «Ռուսթավի 2»-ը կարծում է, թե ես կհանեմ թեկնածությունս: Եվ ո՞ւմ թողնեմ երկիրը՝ Վաշաձեի՞ն և Ռուսաստանի՞ն: Ոչ, կարծում եմ՝ նրանք ինձ լավ չգիտեն: Ես կախեթցի և մեգրել եմ, հանուն իմ երկրի և ժողովրդի կգնամ մինչև վերջ: Ես պատրաստ եմ, մենք պատրաստ ենք»: Նա պայքարը շարունակելու մասին հայտարարեց Վրաստանում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների ֆոնին, թե «Վրացական երազանք»-ը սխալվել է Զուրաբիշվիլիի հարցում: Այդ ենթադրություններն ավելի հիմնավոր դարձան, երբ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասաց, թե սխալ թեկնածուի են աջակցել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ