Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինֆանտինոն չի բացառում, որ 2022-ի աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 հավաքական

Ինֆանտինոն չի բացառում, որ 2022-ի աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 հավաքական
01.11.2018 | 12:18

ՖԻՖԱ-ի ղեկավարը չի բացառում` 2022 թվականին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցող հավաքականների թիվը կարող է հասնել 48-ի: Ջանի Ինֆանտինոն Ասիական ֆուտբոլային համադաշնության` Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում համաժողովում ասաց. «Մենք որոշել էինք ավելացնել Աշխարհի գավաթի մրցաշարին մասնակցող թիմերի քանակը` 32-ից հասցնելով 48-ի: ՖԻՖԱ-ի որոշման համաձայն՝ դա պետք է լիներ 2026-ին: Մենք դա կանե՞նք 2022-ի առաջնության ընթացքում: Եթե հնարավոր լինի` ինչո՞ւ ոչ»:
Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցող թիմերի քանակն ավելացնելու որոշումը ՖԻՖԱ-ն կայացրել է 2017-ի հունվարին` Ցյուրիխում կայացած կոնգրեսում: Ֆուտբոլային պաշտոնյաները որոշել էին, որ 48 թիմերի մասնակցության որոշումը ուժի մեջ կմտնի 2026-ին Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությունից սկսած: Այս ծրագրի ավելի վաղ իրագործումը կարող է հանգեցնել 2022-ի առաջնությունը հյուրընկալող պետության մասնակի փոփոխության: «Մենք պետք է ուսումնասիրենք, տեսնենք, թե որքանով է դա հարմար և հնարավոր: Մենք այս հարցը քննարկում ենք մեր կատարցի բարեկամների, տարածաշրջանում գտնվող մեր մյուս բարեկամների հետ: Հուսով ենք, որ դա հնարավոր կլինի իրագործել: Եթե ոչ, գոնե կասենք, որ փորձել ենք: Մենք մշտապես պետք է փորձենք ամեն ինչ լավագույնս կազմակերպել», - բացատրել է Ինֆանտինոն:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ