Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Բոլտոնին

Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Բոլտոնին
01.11.2018 | 19:02

Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային, պետական շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը` Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խնդրանքով անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարություններին:


Պատգամավորը ցանկանում էր պարզաբանում ստանալ վարչապետի թեկնածուից Բոլտոնի այն հայտարարության կապակցությամբ, թե ԱՄՆ-ն պատրաստվում է սեղմել Իրանի շուրջ օղակը, կիրառել պատժամիջոցներ: Պատգամավորը նաև վկայակոչեց ամերիկյան մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է սահմանափակի իր հարաբերությունները Իրանի հետ, եթե ցանկանում է հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ:


«Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրի շահերի, պատկերացումների հետ: Հայաստանի կառավարությունը ելել է, ելնում է և շարունակելու է հենվել Հայաստանի ազգային շահերի վրա: Որևէ մեկդ չկասկածի, որ մենք մեր բոլոր գործողությունները կառուցում ենք մեր ազգային պետական շահերի վրա՝ և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի հետ հարաբերություններում, բոլոր երկրների հետ հարաբերություններում ևս», - հայտարարեց Փաշինյանը՝ հորդորելով բոլորին այլ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները չվերագրել ՀՀ կառավարությանը: Նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները առանձնահատուկ են և պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից: «Այդ դիրքորոշումը շատ հստակ ձևակերպվել է նաև պարոն Բոլտոնի հետ հանդիպման ընթացքում: Ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչների համար եղել է պարզ, ընկալելի և նույնիսկ ընդունելի», - ընդգծեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ