Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու Բելառուսի որոշումը

Արմեն Սարգսյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու Բելառուսի որոշումը
01.11.2018 | 19:12

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը: Նա լրագրողների հետ զրույցում չի ցանկացել բացել խոսակցության փակագծերը:

«Եկեք թողնենք այդ հարցը, քանի որ մենք շատ ընկերական, փակ զրույց ենք ունեցել, մենք քննարկել ենք ամեն ինչ, նաև այն փաստը, որ Բելառուսն իրապես տարածաշրջանում կայունության գործոն է», - նշել է ՀՀ նախագահը: «Ես երազում եմ, որ կգա այն օրը, երբ Արցախի հակամարտության ու Արցախի կարգավիճակի հարցը կլինեն վերջնական լուծված, և այդ փաստաթղթերը կստորագրվեն այս հրաշալի քաղաքում», - ասել է Արմեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ