Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

NYT- ն խոսել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների իրականացման ճանապարհին խոչընդոտների մասին

NYT- ն խոսել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների իրականացման ճանապարհին խոչընդոտների մասին
01.11.2018 | 19:13

Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար սահմանված ժամկետից մեկ շաբաթ առաջ Իրանի դեմ արշավի մասնակիցները հանդիպել են լուրջ խնդիրների, հաղորդում է The New York Times-ը: Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել երկրներին նվազեցնել Իրանից նավթի գնումները, զգուշացրել, նոյեմբերի 5-ից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին: «Մենք խնդրում ենք բոլոր պետություններին մեկուսացնել իրանական ռեժիմը, քանի դեռ նրանց ագրեսիվ պահվածքը շարունակվում է», – ասել է Թրամփը՝ ՄԱԿ-ում ելույթի ժամանակ: Մինչ օրս լուրջ խոչընդոտներ կան Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ճանապարհին: Իրանական նավթի ամենամեծ գնորդները՝ Չինաստանն ու Հնդկաստանը, մտադիր են շարունակել գնումները, իսկ Թուրքիան և Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կհետևեն նրանց օրինակին: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան նույնպես հակված չեն խզելու Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունները: Սաուդյան Արաբիան՝ ԱՄՆ-ի հակաիրանական ջանքերի կարևորագույն գործընկերն՝ ինքը ևս հայտնվել է պատժամիջոցների սպառնալիքի տակ: Այս հարցը ակտիվորեն քննարկվում է Կոնգրեսում:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ