Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կանաչ լույս` վարկանիշային թեկնածուների առջև

Կանաչ լույս` վարկանիշային թեկնածուների առջև
02.11.2018 | 01:06

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն Ազգային ժողովում երկրորդ անգամ չընդունվելուց հետո քաղաքական դաշտի տարբեր ուժեր արդեն իսկ սկսել են իրենց մտահոգությունը հայտնել գործող Ընտրական օրենսգրքով ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Այն կուսակցությունները, որոնք մինչև այս պահը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու կառավարության բոլոր գործողություններին միայն դրական գնահատական էին տալիս՝ ակնհայտ թերացումների, սայթաքումների կամ բացթողումների վրա աչք փակելով, այժմ ասում են, թե Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի տապալման մեջ նաև կառավարության մեղավորությունը կա: Համամասնական բաց ցուցակներից՝ ռեյտինգայինից, չհրաժարվելը քաղաքական դաշտի ներկայացուցիչների սրտով չէ: Եթե ներկա ու նախկին իշխանությունների համար գործող ընտրակարգը կարող է հավելյալ ձայներ ապահովելու հիանալի միջոց լինել՝ գործարարների, հեղինակությունների ու օլիգարխների միջոցով, ապա մյուսների դեպքում այս մեխանիզմը չի աշխատելու, հետևաբար, անվահասար պայմաններ է ստեղծելու քաղաքական դաշտի խաղացողների միջև: Հատկապես նոր ձևավորվող կուսակցությունները, որոնք մինչև այս պահը խրոխտ կերպով հայտարարում էին, թե որպես առանձին միավոր են մասնակցելու ընտրություններին, այժմ տարակուսում են՝ հարցականի տակ դնելով մասնակցել-չմասնակցելու հարցը, մի մասն էլ արդեն իսկ հարմար տարբերակներ է փնտրում իշխանական ճամբարում տաքուկ տեղավորվելու համար:
Իշխանափոխությունից հետո նոր կառավարիչների կողմից սա, փաստորեն, երկրորդ կարևորագույն նախապայմանն է, որն օդում կախված է մնում (առաջինն ընտրությունների ժամկետներին էր վերաբերում)։


Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունելու վերաբերյալ դեռևս տարօրինակ կերպով տեսակետ չեն հայտնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք ամբողջովին աջակցում էին փոփոխված ԸՕ ունենալու գաղափարին և ջանք ու եռանդ չէին խնայում դրա կատարելագործման համար: Մի շարք ՀԿ-ներ նույնիսկ կամովին էին ներգրավվել վարչապետին առընթեր ստեղծված ԸՕ բարեփոխումների հանձնաժողովում, նրանց անմիջական միջամտությամբ միջազգային պրակտիկայի որոշ դրույթներ տեղ էին գտել նախագծում: Դրանցից էր, օրինակ, ընտրատեղամասերում լրագրողների ու դիտորդների թվի սահմանափակումն արգելող և ընտրախախտումների պարագայում դատարան հայց ներկայացնելու իրավասությամբ դիտորդներին լիազորելու նորմերի ավելացումը և այլն:
Տեղի ունեցած անհասկանալի ֆարսի մասին քաղհասարակության ներկայացուցիչներից մտահոգություն է հայտնել միայն Դանիել Իոաննիսյանը, որը վարչապետին կից ձևավորված հանձնաժողովի քարտուղարն էր. «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը հեղափոխության հիմնական քայլերից մեկն էր, որ պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում»:


Թե ինչպես եղավ, որ նոր ԸՕ ունենալուց հետո միայն ընտրություններ կազմակերպելու հրամայականը մղվեց երկրորդ պլան ու հրապարակ նետվեց քաղաքական կամքի առկայության ծեծված թեզը, քաղաքական դաշտի օրակարգային հարցերից մեկն է, որի պատասխանը, կարծում ենք, կհնչի առաջիկա քարոզարշավի ժամանակ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ