«ՈՒկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում։ Այն ամենը, ինչ Զելենսկին ասել է մեզ օգնելու մասին, զուտ քաղաքական նպատակներով է, պարզապես փիառի համար։ Նրանք ոչինչ չեն արել»,- MS NOW-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալը, քան՝ Պուտինի։               
 

Ասում են...

Ասում են...
02.11.2018 | 01:08

...թե արթիկցիները զարմացած և զայրացած են ահավոր։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արթիկցիները «ուղղաթիռ են տեսել». անցած 30 տարիների ընթացքում Արթիկ այցելել են բոլոր նախագահներն ու վարչապետները, սակայն նրանցից ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ 105 կմ տարածությունը կարելի է ուղղաթիռով «հաղթահարել»։

Իր այցն Արթիկ ուղղաթիռով կազմակերպած վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, որ գնացել էր ընկերուհու ջերմոցում ելակի «արտադրությունը» դիտելու, Հայաստանի տնտեսության «թռիչքաձև աճը» անձամբ իր աչքերով տեսնելու-ճաշակելու, պարզվում է՝ նաև փոքրիկ քաղաքական «մարդամոտությամբ» է արժևորվել. ինչպես տեղեկացնում են արթիկցիները՝ ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու նուրբ խնդիրը ևս չի շրջանցվել այցի ընթացքում։

Դիտվել է՝ 15659

Մեկնաբանություններ