Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գտնել սերը դեպի կյանքը

Գտնել սերը դեպի կյանքը
02.11.2018 | 00:12

Հակոբը բարի ու պարտաճանաչ մարդ էր: Նրա ընտանիքը փոքր չէր՝ երեք ամուսնացած որդիներ: Նրանք ապրում են առանձին և սիրում են իրենց ընտանիքները: Հակոբն ապրում էր կնոջ հետ, որը նրա հավատարիմ ուղեկիցն էր, սիրում էր իր ամուսնուն և իրենց երեխաներին:
Հակոբն ուներ տուն, աշխատանք և առողջ էր:


Թվում էր, թե էլ ինչ է պակասում նրան երջանիկ լինելու համար: Բայց ամեն ինչ այնպես հարթ չէ, ինչպես կարծում ենք: Կյանքն իր անակնկալներն ունի, իր հարվածները:
Մի օր Հակոբը հիվանդացավ անհասկանալի հիվանդությամբ:
Թե որն էր հիվանդության պատճառը, նա չէր հասկանում: Բժիշկները նույնպես չէին հասկանում, բժշկական ստուգումներն էլ արդյունք չտվեցին:
Հակոբը ոտքի վրա էր, քայլում էր, աշխատում, բայց կորցրել էր առույգությունը, ուրախությունը և ժպիտը, նիհարել էր ու հյուծվել, թույլ էր, գունատ ու ցրված:
Այդ անորոշության հետ մեկտեղ նրա վիճակը օր օրի վատանում էր: Նա դառնում էր անհաղորդ, լուռ ու անտարբեր ամեն ինչի նկատմամբ:


Իսկ այդ ամենը սկսվեց նրանից, որ մի օր ծանոթներից մեկը առաջարկեց Հակոբին, որոշակի վճարի դիմաց վերանորոգել իր տունը: Գումարը խնդիր չէ,- ասաց ծանոթը Հակոբին,- ասա ինչ արժե աշխատանքը և թեկուզ վաղը կարող ես սկսել:
Ինքը Հակոբը և՛ պարտաճանաչ էր, և՛ ճշտապահ, և՛ ոսկի ձեռքեր ուներ: Բոլորը գիտեին, որ նա ամեն ինչ կարող է անել, կարող է տուն կառուցել սկզբից մինչև վերջ, կարող է վերանորոգել սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոս:
Պայմանավորվեցին, թե ինչ աշխատանք պետք է անել, պայմանավորվեցին գնի շուրջ, մնում էր միայն սկսել աշխատանքը:
Սակայն Հակոբը դանդաղում էր աշխատանքն սկսել: Նա ուշացրեց մի շաբաթ, երկու շաբաթ և վերջապես, ինքն էլ չիմացավ թե ինչու, հրաժարվեց այդ աշխատանքից: Տան տերն էլ էր զարմացած:


Այդ դեպքից հետո Հակոբը կտրուկ փոխվեց, դարձավ քչախոս ու անճանաչելի, դարձավ հիվանդ:
Հետո ամեն ինչ ընթացավ ոչ բարենպաստ հունով: Հակոբը դիմեց բժիշկներին, իսկ նրանք նույնպես չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում հիվանդի հետ, թե ինչպես նրան օգնել: Հակոբը ոչ մի գանգատ չուներ:
Բժիշկներից մեկը ուղարկեց նրանց հոգեթերապևտի մոտ, իսկ նա խորհուրդ տվեց դիմել հոգեբույժին: Հոգեբույժը իր հերթին հոգեբուժական հիվանդանոցի ուղեգիր տվեց: Բայց Հակոբը հրաժարվեց հիվանդանոցից:
Հակոբի վիճակը աստիճանաբար ավելի էր վատանում: Նա արդեն դուրս չէր գալից տնից: Ինչ անել, Հակոբի հարազատներն արդեն լուրջ անհանգստանում էին նրա առողջական վիճակի համար:
Բայց ինչպես ասում են՝ անելանելի ոչինչ չկա:


Հակոբը հավատում էր, որ Աստված իրեն չի թողնի, որ այս վիճակից փրկություն կլինի: Նա հույսը չէր կտրում, սպասում էր ինչ-որ կախարդական բանի, սպասում էր ու հավատում: Եվ իզուր չէր նրա այդ լավատեսությունը:
Հակոբին տեսակցելու էին գալիս նրա ծանոթներից շատերը: Նրան տեսակցության էր գալիս նաև նրա ծանոթներից Հովհաննեսը, որն ապրում էր կողքի փողոցում: Նա շատ հարցեր չէր տալիս, այլ ավելի շատ լսում էր:
Նրա կինը, որդիները շատ բան չգիտեին Հովհաննեսի մասին: Գիտեին, որ նա բուժում է մարդկանց ժողովրդական միջոցներով: Բայց թե ինչպես էր Հովհաննեսը բուժում, ինչ արդյունքներ ուներ, չգիտեին: Նրանք ուրիշ ելք չտեսնելով, որոշեցին դիմել Հովհաննեսին՝ իրենց հարազատին բուժելու հարցով:
Դիմեցին Հովհաննեսին, և նա չմերժեց նրանց առաջարկը, բայց ասաց, որ ցանկանում է զրուցել հիվանդի հետ:


Հովհաննեսը զրուցեց Հակոբի հետ, և զրույցի ընթացքում տվեց իրեն հետաքրքրող հարցը, թե սիրու՞մ է արդյոք նա կյանքը: Հակոբն ասաց, որ այդ մասին չի մտածել և կյանքը իրեն ընդհանրապես չի հետաքրքրել, ուրեմն չի սիրել:
Հակոբի ավագ որդու հարցին, թե որքան կարժենա բուժումը և որքան ժամանակ է հարկավոր Հովհաննեսին բուժման համար, բժիշկը պատասխանեց, որ ինքը գումարի չափ չի ասի, իսկ բուժումը կտևի մեկ ամիս: Հակոբի հարազատները համաձայնեցին: Նրանք հույս ունեին, որ հրաշք կկատարվի, և Հովհաննեսը կբուժի իրենց հիվանդին:
Հակոբն ասաց հարազատներին, որ ինքը հավատում է Աստծուն և հրաշքներին, հավատում է իր փրկությանը, որ, չգիտես ինչու, հավատում է, որ Աստված է ուղարկել Հովհաննեսին, իրեն բուժելու և փրկելու համար:


Հովհաննեսը հայտնեց, որ հիվանդին բուժելու է իր տանը: Նա առաջարկեց գնալ ոտքով, քանի որ քայլելը օգտակար է հիվանդին: Նրանք դուրս եկան փողոց և մինչև Հովհաննեսի տունը քայլեցին ոտքով: Ամբողջ ճանապարհին նրանք խոսում էին շատ բաների մասին, բայց ոչ Հակոբի հիվանդության և նրա առողջական վիճակի մասին:
Հովհաննեսենց տանը նրանք շարունակեցին զրույցը: Ժողովրդական բժիշկը հարցրեց Հակոբին, թե ինչ երազանքներ ուներ նա մանկության տարիներին, ինչ էր ուզում դառնալ:
Հակոբը երկար ժամանակ հաճույքով պատմում էր իր երազանքների ու նպատակների մասին, որ ցանկացել է նավաստի դառնալ, քանի որ սիրում էր ծովը: Պատմելու ժամանակ Հակոբի դեմքը պայծառացել էր: Աչքերը փայլում էին: Նա երեխայի պես հրճվում էր: Բժիշկ Հովհաննեսը նկատել էր այդ դրական փոփոխությունը Հակոբի վարքագծում և ուրախ էր դրա համար:
Երբ Հակոբը պատմելը վերջացրեց, բժիշկը նրան ասաց, որ հիմա էլ ամեն ինչ վատ չէ, Հակոբի վիճակը նույնպես վատ չէ, որ նա չմտածի վատ բաների մասին, դժվարությունները կանցնեն և ամեն ինչ կկարգավորվի: Նա ասաց, որ այսօրվա համար բավական է, վաղը կշարունակեն: Եվ Հակոբը գնաց, իսկ Հովհաննեսը ուղեկցեց նրան:


Հովհաննեսի կինը հարցրեց նրան, թե ինչ է պատահել այդ մարդուն, ինչ հիվանդ է նա, և Հովհաննեսն ինչ է պատրաստվում անելու: Նա ասաց, որ հավանական է, որ Հակոբի մեջ բացակայում է կյանքի նկատմամբ սիրո զգացումը: Հակոբը տառապում է և հիվանդ է, քանի որ դժվար է ապրել առանց այդ սիրո, առանց կյանքը սիրելու: Այդ հանգամանքն էլ ցանկանում եմ պարզել, համոզվել դրանում, կարծում եմ, որ ճիշտ ճանապարհի վրա եմ,- ասաց բժիշկը:
Հակոբը տուն գնաց թեթևացած հոգով: Հարազատների հարցին նա պատասխանեց, որ գոհ է Հովհաննեսից և ուրախ է, որ նա է բուժում իրեն, որ երբ հանդիպում է նրան, հոգին թեթևանում է: Բայց,- ասում էր Հակոբը,- այն տխրությունը և ծանրությունը, որ կային իմ հոգում, դեռևս մնում են:
Բժշկին հետաքրքրում էին հիվանդի հոգեկան-հոգեբանական և ֆիզիկական վիճակը, նրա ապրելակերպը: Հաջորդ օրը բժիշկ Հովհաննեսը ասաց հիվանդին, որ նա պետք է աշխատի փոխել իր ապրելակերպը, վերացնի իր վնասակար սովորությունները և հավատա, որ ամեն ինչ լավ կլինի:


Երրորդ օրը բժիշկը նորից հարցրեց Հակոբին, թե նա արդյոք սիրու՞մ է կյանքը և որևէ փոփոխություն չի՞ զգում արդյոք իր մեջ: Հակոբն ասաց, որ մինչև հիմա կյանքը և ապրելը իր համար կարևոր չեն եղել, բայց հիմա ինչ-որ բան սկսել է փոխվել իր մեջ, ու նա սկսել է կարևորել իր կյանքը, և որ կյանքը իր համար արդեն սկսում է իմաստավորվել:
Հակոբը զարմացել էր իր մեջ կատարված այդ փոփոխություններից և չէր մտածել, որ կսկսի կարևորելու սիրել կյանքը: Նա գիտեր, որ դա բժշկի շնորհիվ է և ավելի էր վստահում ու հավատում նրան:
Չորրորդ օրը և հաջորդ օրերին հիվանդը զգում էր, որ կարծես ուրիշ մարդ է դարձել: Նա արդեն կյանքին նայում էր նորովի, բժիշկը նոր աշխարհ էր բացել նրա համար: Նա բժշկին լսում էր հետաքրքրությամբ, ուրախությամբ և ինքնամոռացությամբ:
Բժիշկ Հովհաննեսը նկատում էր, որ հիվանդը արագորեն փոխվում է դեպի լավը: Նրա դեմքին ավելի հաճախ էր ժպիտ հայտնվում, նրա հայացքն աստիճանաբար պարզվում էր: Բժիշկն արդեն գիտեր, թե որն է հիվանդության պատճառը, իր ողջ հմտությունը օգտագործում էր նրան լիովին բուժելու համար:


Այդպես, Հակոբի համար աննկատելի, բայց նկատելի բժշկի համար, հիվանդն օր օրի առողջանում էր: Պարզ նկատվում էր հիվանդի ամենօրյա ուրախ հայացքը: Իսկ դա բժշկի արդյունավետ բուժման գնահատականն էր: Բժիշկ Հովհաննեսը արդեն ստույգ գիտեր, որ հիվանդը կառողջանա:
Բուժման 21-րդ օրը հիվանդն արդեն իրեն բավականին լավ էր զգում: Նրան նույնիսկ հիացնում ու հրճվանք էին պատճառում ծաղիկների ու ծառերի շրշյունը, թռչունների դայլայլը և նույնիսկ քամու ձայնը: Մանր բաներից անգամ հիվանդը երեխայի նման ուրախանում էր:
Հակոբը վերագտնում էր իր նախկին ուրախ բնավորությունը: Տանը նա սկսել էր ավելի շատ ժպտալ ու ծիծաղել: Բոլորին ուրախացնում էր այդ փոփոխությունը: Նրանք արդեն հավատում էին, որ ժողովրդական բժիշկ Հովհաննեսը կբուժի իրենց հիվանդին:


Ամբողջությամբ առողջանալուց հետո բժիշկը Հակոբի հարազատների խնդրանքով պատմում էր, որ Հակոբի մոտ լրիվ անցել է սիրո բացակայությունը, վերականգնվել է սիրո պակասը, հիվանդը լի է սիրով կյանքի նկատմամբ, նա առողջ է, քան երբևէ: Բժիշկը բացատրել էր Հակոբին, որ կյանքը սիրելն անհրաժեշտ է, որ կյանքը չսիրելն առաջ է բերում դժվար ախտորոշվող և դժվար բուժվող հիվանդություններ:
Հակոբն արդեն համոզված էր, որ պետք է ապրել սիրով և շատ սիրել կյանքը: Դեռևս մի քանի օր առաջ հիվանդ Հակոբը արդեն առողջ էր ու կյանքով լի: Հակոբը համոզված էր, որ Աստված լսեց իր խնդրանքը, ուղարկեց լավ մարդուն և լավ բժշկին, որն իր հերթին Բնության, Տիեզերքի և Աստծո օգնությամբ բուժեց իրեն:


Գրիգորի ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ժողովրդական բժշկության հետևորդ

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ