Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուլացած հոգին կամա թե ակամա տանջում է մարմինը

Թուլացած հոգին կամա թե ակամա տանջում է մարմինը
02.11.2018 | 00:20

Արխիմանդրիտ ԻՈԱՆՆ
ԿՐԵՍՏՅԱՆԿԻՆ

Աստված անըմբռնելի կերպով դասավորում է մարդու արտաքին կյանքը` համաձայն նրա ներքին կարգավորության:
Իմանալով, թե ինչ է մեղքը, մարդը կարող է քննել` ի՞նչն է իր կյանքը ավելի վատ դարձնում, և ի՞նչն է նպաստում բարելավմանը, ի՞նչն է պատճառը անձնական, ընտանեկան ու հասարակական փորձանքների ու դժբախտությունների:
Մարդը ի վիճակի է նպատակաուղղված, հետևողական և համբերությամբ (չշփոթել հանդուրժողության հետ) դիմադրելու չարին: Իսկ ամեն մեկը, որ հանուն արդարության է գործում, իրեն օգնական ունի Ամենակարող Աստծուն, և «եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ դեմ լինել»: Սակայն, եթե մարդիկ կարողանային փոխվել, ապա կփոխվեին նաև միջավայրի պայմանները, եթե ...
Յուրաքանչյուր մեղք չարիք է, և ոչ թե ինքն իրենով է չափվում, այլ այն բարու չափով, որը մերժվում է չարից:


Ընդունենք, որ մարդը մեղանչեց: Ինչո՞վ: Հոգո՞վ, թե՞ մարմնով: Առաջին հերթին, իհարկե հոգով, իսկ հետո հոգու մեղսական հակումները մարմնավորվեցին: Մարմինը դեռ հիվանդ չէ, որովհետև ունի որոշակի կայունություն իրեն վնասող գործոնների հանդեպ, սակայն հոգեկան պաթոլոգիան արդեն առկա է, չնայած, հիվանդը դեռ չի զգում, և այն չեն նկատում ուրիշները:
Ակնհայտ է, որ ցավի զգացումը և ցավով տառապելը լավ բան չէ, բայց ցավը անհրաժեշտ է, քանի որ ահազանգում է վտանգի մասին` մարմինը վնասված է: Իսկ վախը, տագնապը և սարսափը արդյո՞ք հաճելի են, իհարկե ո՛չ: Սակայն տագնապը մեզ տեղեկացնում է հոգեկան վտանգի մասին. այն գործոնների, որոնք հոգուն են վնասում: Սա զգուշացում է, որ հոգու ներդաշնակությունը խախտվել է: Նույն նշանակությունը ունեն մեղքի այլ պարտադիր էմոցիոնալ հետևանքները` լարվածություն, ամոթ, և այլն:
Օրինակ, հիստերիան նյարդային հիվանդություն է, որը ամենուրեք նկարագրվում է որպես «թատերականություն», այսինքն ցուցադրականություն, երբ հիստերիկը ամեն ինչ անում է ի ցույց բոլորի, այսինքն` փնտրում է դիտորդների գնահատականը: Բայց այս դրսևորումները պարզորեն վկայում են այն մասին, ինչը սուրբ հայրերը անվանում են սնափառություն, որը մեծ մեղք է համարվում: Իսկ հոգեբույժները դա չեն կարող տեսնել: Սկզբունքորեն այս վիճակներով կարող էին զբաղվել հոգեբույժները և զբաղվում են` նշանակելով հանգստացնող դեղեր և սվաղում են հիվանդության առաջին նշանները` նպաստելով հիվանդության զարգացմանը, մինչև որ այն սկսի դրսևորվել ամբողջ ուժով:
Սակայն ընդհանուր լեզու գտնել հոգեբույժների հետ հոգևոր հարցեր քննարկելիս բավականին դժվար է:


Ընդհանրապես, ըստ եկեղեցու սուրբ հայրերի, հիստերիան, շիզոֆրենիան, կպչուն մտքերը, նևրոզները, վախերը և այլ նյարդային հիվանդություններ մեծ մասամբ կամ մեղքի բացահայտ դրսևորումներն են, կամ մեղքի հետևանքներ: Դրա համար անհրաժեշտ է հոգևոր օրենքների իմացություն և ոչ միայն մատերիալիստական մոտեցում: Եթե դիտենք հոգեկան հիվանդությունները մեղքի մասին հայրախոսական ուսմունքի լույսի ներքո, կտեսնենք, որ այս հիվանդները տանջվում են հաճախ ոչ այնքան մեղքի երևույթից կամ դրա հետևանքներից, որքան մեղք գործելու անհնարությունից, ինչքան հոգին կցանկանա:
Բուժել հիվանդությունը կարելի է` դիմելով կամ մարդկային, կամ Աստվածային, կամ էլ դիվային ուժերին: Դիվային ուժերին դիմելը շատ վտանգավոր է, մարդկայինին` երբեմն անօգուտ կամ դժվարամատչելի: Մնում է Աստվածային պաշտպանությունը` եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով: Սա այն է, ինչ վերաբերում է հոգեկան հիվանդություններին, երբ տեղի է ունենում գիտակից կամ անգիտակից ստրկացումը մեղքին:


Իսկ սոմատիկ, այսինքն մարմնի վրա արտահայտված հիվանդությունները էապես տարբերվում են հոգեկան բնույթ կրող հիվանդություններից, առաջացնելով մարմնի ցավն ու տառապանքը` որպես մեղքի հետևանք: Անտրտունջ համբերելն այս ցավերին կարելի է նկատել որպես մեղքի հատուցում ժամանակի մեջ, որն ազատում է հավիտենական տանջանքից: Սա հաշվի առնելով` անհրաժեշտ է հիվանդության պատճառ դարձած մեղքը (մեղքերը) բացահայտել: Պետք է բավականին հստակ որոշվի մեղքը և որոշվի ապաշխարությունը, ինչն անհնար է առանց անկեղծ խոստովանության, որովհետև արձակվում է միայն խոստովանված մեղքը:


Բոլորին հայտնի են հոգեվիճակներ, որոնք առաջանում են վտանգի պահին, կամ ուրախության մեջ, կամ պարզապես ոչ անտարբեր մարդու մեջ: Հանդիպման նախազգացումը, հանկարծակի հարձակման վտանգի զգացումը, քննությունից առաջ ապրումները` սրանք բոլորը բերում են սրտի աշխատանքի և շնչառության արագացման, իսկ դա իր հերթին առաջացնում է ամբողջ օրգանիզմի կենսաքիմիայի փոփոխություններ, որոնք գործնականում նույնը կլինեն տարբեր մարդկանց մոտ, եթե առաջացել են մեկ պատճառից: Պետք է ասել, որ ոչ միայն իրավիճակն է առաջացնում այդ փոփոխությունները մարդու օրգանիզմում, այլև իրավիճակի մասին մտապատկերը: Մարդու դեմքի արտահայտությունն ու շարժումները կարող են խոսել նրա հոգեվիճակի մասին: Նույնն է և հիվանդությունների դեպքում. մի կողմից, հիվանդությունները առաջանում են մեղքերից, մյուս կողմից, հիվանդությունները վկայում են իրենց առաջացնող մեղքերի մասին: Հոգու ընդհանուր տրամադրությունը, որը անհրաժեշտ է այս կամ այն արարքը կատարելու համար, եթե չի գտնում իր դրսևորումը, այսպես ասած, անցնում է մարմնի վրա, այսինքն, տեղի է ունենում սոմատիզացիա: Օրինակ, կարելի է ջղայնանալ` տրամադրվելով ատելությամբ կամ խռովությամբ, բայց պահել ներսում և չարտահայտել արտաքնապես: Եվ ստացվում է, որ մեղքը ամեն կողմից հարվածում է հոգուն, իսկ շփոթված ու թուլացած հոգին կամա թե ակամա տանջում է մարմինը: Ճեղքել այս դիվային օղակը հեշտ կլիներ, եթե դրան չհակառակվեին հենց իրենք` հիվանդները և չլինեին կամակից դևերին: Այս դրության լավագույն ձևակերպումը տալիս են հարբեցողները. «Բժիշկ ջան, դու արա այնպես, որ գլուխս չցավա, և լյարդս չքայքայվի, բայց խմել կարողանամ ինչքան ուզեմ, և կլինես ինձ լավագույն ընկեր ու բարեկամ»: Անշուշտ, բժիշկը պետք է օգնի, բայց օգնությունը աջակցություն է նրան, ով գործում է իր կամքով և ինչ-որ բան անում է: Օգնությունը չի սահմանափակում մարդու ազատ կամքը: Ո՞վ կարող է ստիպել մարդուն անել այն, ինչ ինքը չի ուզում:


Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ
տեր ընծա քհն. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ