Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով
02.11.2018 | 14:44

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» այդ մասին ասել է աղբյուրը։ «Հայկական կողմին պաշտոնական առաջարկություն է արվել փոխանակել երկու կողմում պահվող անձանց «բոլորին բոլորի հետ» սկզբունքով, բայց Երևանից դեռևս չեն արձագանքել դրան», - ասել է գործակալության զրուցակիցը։ «Ինտերֆաքս-Ադրբեջանը» նշում է, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում պահվում են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
«Ինտերֆաքս-Ադրբեջանը» նշում է, որ հայկական կողմում է ևս մեկ Ադրբեջանի քաղաքացի՝ Էլնուր Հուսեյնզադեն։


Հանցագործություն, ահաբեկչություն կատարած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին ոչ բարոյապես, ոչ իրավական տեսանկյունից չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել պատահաբար Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ` ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով «Ինտերֆաքս-Ադրբեջանի» հրապարակմանը, ըստ որի Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։
«Նախ տեղեկատվության հավաստիության վերաբերյալ չեմ կարող ասել, համենայնդեպս, Արցախին, Ստեփանակերտին նման դիմում, առաջարկ չի եղել», - ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով. «Իսկ եթե խոսքը վերաբերում է Գուլիևին և Ասքերովին, այդ մարդիկ մարդասպաններ ու ահաբեկիչներ են, իսկ ադրբեջանական կողմում գտնվող մարդիկ պատահական մարդիկ են, ում Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել՝ ըստ միջազգային նորմերի և օրենքների»։ Նա ընդգծեց՝ չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել ԼՂՀ սահմանն ապօրինի հատած, առևանգում, սպանություն ու սպանության փորձ կատարած Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևին ու Ասկերովին և Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված ՀՀ քաղաքացիներին։ «Ինչպե՞ս կարելի է ահաբեկչին, մարդասպանին փոխանակել անմեղ մարդու հետ։ Սա բարոյական կողմն է, իսկ իրավական տեսանկյունից այդ մարդիկ մարդասպաններ են, որոնք դատապարտվել են հանցանք կատարելու համար և փոխանակե՞լ անմեղ մարդկանց հետ, ում Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել...Սա ոչ թե առաջարկություն է, այլ՝ պարզապես շանտաժ», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ