Amadinda
 

Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը կապ չունի 10 զոհերի մահվան հանգամանքների հետ և դրա վաղեմության ժամկետը լրացել է

Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը կապ չունի 10 զոհերի մահվան հանգամանքների հետ և դրա վաղեմության ժամկետը լրացել է
02.11.2018 | 14:46

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդության քննությունը, և դատարանը որոշումը կհրապարակի նոյեմբերի 2-ին` տեղեկացրեց Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:


Նա ներկայացրեց, որ Հատուկ քննչական ծառայությունը Վ.Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել, երբ Հարությունյանն ինքը Մոսկվայից զանգահարել է ՀՔԾ, կապվել քննիչի հետ և մատնանշել իր բնակության վայրի հասցեն, տվել հեռախոսահամարներ: «Հոկտեմբերի 30-ին նրան կանչում են որպես վկա հարցաքննության, սակայն Վահագն Հարությունյանը իր փաստաբանի միջոցով վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնում է, որ չի կարող ներկայանալ հարցաքննության, քանի որ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում: Սակայն վարույթն իրականացնող մարմինը նույն օրը մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացնում ու ներկայացնում դատարան որոշում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Մենք այս դեպքում էլ տեսնում ենք, որ ՀՔԾ-ի ձեռագիրը չի փոխվել», - նշեց Մ.Պողոսյանը: Փաստաբանի պնդմամբ, Հարությունյանին որպես վկա հարցաքննության հրավիրելը ձևական է կև հետո երբ իմացել են, որ Հայաստանում չէ, որոշել են կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց՝ հետագայում ցույց տալու, որ Հարությունյանը խուսափում է քննությանը ներկայանալ:
Վ.Հարությունյանին կալանավորելու համար որպես հիմք ՀՔԾ-ն ներկայացրել է այն, որ նա կարող է թաքնվել քննությունից, մինչդեռ փաստաբանի մոտ հարց է առաջանում՝ «Քննությունից թաքնվողը կզանգի՞ ՀՔԾ, կխոսի՞ քննիչի հետ և կասի՞ Մոսկվայում իր բնակության վայրի հասցեն»:


Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:
Անդրադառնալով մեղադրանքին, Պողոսյանն ասաց, որ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը որևէ առնչություն չունի 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 10 զոհերի մահվան հանգամանքների հետ: Դիտարկմանը, թե ըստ մեղադրանքի Հարությունյանը կեղծել է ապացույցներ, հնարավոր չէ՞ որ եթե չկեղծվեին ապացույցները, գուցե 10 սպանությունները բացահայտվեին, Պողոսյանը արձագանքեց. «Ես նախաքննական գաղտնիք չեմ կարող հրապարակել: Բայց հավաստիացնում եմ հասարակությանը, բոլորին, նույնիսկ եթե այդ մեղադրանքը հաստատվի, ապա դա 10 զոհերի մահվան հանգամանքների հետ առնչություն չունի: Դրանով պայմանավորված որևէ բան չի կարող լինել»: Հարությունյանի փաստաբանական խումբը առաջադրված մեղադրանքի հարցում քննչական խմբի կողմից թույլ տված մեկ այլ խախտում էլ է նկատել՝ նրան առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը վաղուց լրացած է, անցել է, և գործը պետք է կարճվի: «Ես կարծում եմ, որ այս քրեական գործով հետագայում հատկապես կապացուցվի, որ զուտ քմահաճույքների, որոշ անձանց ցանկությունները բավարարելու արդյունքում է այս քրեական գործը քննվում», - նշեց Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի իրականացվում:


Փաստաբան Պողոսյանի կարծիքով, ՀՔԾ ղեկավարի, բարձրագույն իշխանությունների տարբեր հայտարարությունները՝ Մարտի 1-ի գործի «ողնաշարը կոտրելու» մասին, յուրահատուկ ճնշում են դատարանների վրա: «Նման հայտարարությունները մեկ նպատակ ունեն՝ ճնշված պահել դատարանին, որպեսզի դատարանը համարձակություն չունենա կայացնել օբյեկտիվ որոշում և հասարակական ճնշման ներքո կայացնի ՀՔԾ-ին ցանկալի որոշում: Ես կարծում եմ, որ դատարանը չպետք է ենթարկվի այդ ճնշմանը», - ընդգծեց փաստաբանը:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ