«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփը սահման է ուղարկել առաջին զորքը՝ թույլ տալով «անհրաժեշտության դեպքում» կրակել ներգաղթյալների «քարավանի» վրա

Թրամփը սահման է ուղարկել առաջին զորքը՝ թույլ տալով «անհրաժեշտության դեպքում» կրակել ներգաղթյալների «քարավանի» վրա
02.11.2018 | 14:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահման է ուղարկել 100 զինծառայողի, նրանքսպասում են Հարավային Ամերիկայից դեպի ԱՄՆ սահման շարժվող ներգաղթյալների բազմահազարանոց «քարավանին»:


Ինչպես նշում է Daily Mail-ը, մինչև շաբաթվա վերջ սահմանին կտեղակայվի ամերիկյան 7.000 հոգանոց զորք, Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է զինծառայողների թիվը հասցնել 15.000-ի: ԱՄՆ նախագահը, որ դեմ է ներգաղթյալներին ապաստան տալուն, նրանց նախազգուշացրել է, որ ամերիկացի զինծառայողներն ի պատասխան իրենց ուղղությամբ նետված քարերի կրակ կբացեն «քարավանի» անդամների ուղղությամբ: «Սակայն լիահույս եմ, որ նման բան տեղի չի ունենա: Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ եթե որևէ մեկը քարեր նետի զինծառայողների ուղղությամբ՝ այնպես, ինչպես եղավ Մեքսիկայում ու դրա հետևանքով բազմաթիվ մեքսիկացի ոստիկաններ ու իրավապահներ տուժեցին, մենք կմտածենք կրակ բացելու մասին»,-Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը: Թրամփի խոսքով՝ այն, ինչ անում է «քարավանը», իսկական ներխուժում է: Առաջինն ԱՄՆ սահման կհասնի Հոնդուրասում ձևավորված «քարավանի» 4.000 հոգանոց խումբը, որ ներկայում գտնվում է մեքսիկական Մատիաս Ռոմերո քաղաքում: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ներգաղթյալների համար կարող են ճամբարներ կառուցվել, որտեղ ընտանիքները ժամանակավոր ապաստան կստանան՝ առանց իրարից բաժանվելու: «Բայց վաղ, թե ուշ այդ ճամբարները լցվելու են, մարդիկ կհասկանան, որ առաջ գնալու (ԱՄՆ տարածքում հայտնվելու) հնարավորություն չկա ու հետ կգնան»,- ասել էր Թրամփը:


Հարավային Ամերիկայից ԱՄՆ սահման է շարժվում ներգաղթյալների միանգամից երկու քարավան: Առաջինը ձևավորվել է մի քանի շաբաթ առաջ՝ Հոնդուրասում: Քարավանում կա մոտ 14.000 մարդ՝ հոնդուրասցիներ ու Գվատեմալայի բնակիչներ: Նրանց մի մասը գտնվում է Գվատեմալայում, իսկ մյուս մասն արդեն Մեքսիկայի տարածքում է: Ներգաղթյալների մյուս «քարավանն» ավելի փոքրաթիվ է ու ձևավորվել է Էլ Սալվադորում: Մարդիկ փախչում են իրենց երկրներում սոցիալական ծանր վիճակից ու համատարած բռնությունից: Այնուհանդերձ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «քարավանների» շարժն «անիմաստ է», քանի որ ինքը թույլ չի տա նրանց հատել ԱՄՆ պետական սահմանը:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ