Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերկելը բացատրել է, թե ինչու չի առաջադրվի կանցլեր

Մերկելը բացատրել է, թե ինչու չի առաջադրվի կանցլեր
02.11.2018 | 14:48

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացատրել է 5-րդ անգամ կանցլերի թեկնածուչառաջադրելու որոշման պատճառները: Կիևում ուկրաինացի ուսանողների հետ հանդիպմանը Մերկելը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլերն է արդեն 13 տարի: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է թույլ տալ մյուս քաղաքական գործիչներին ևս նման պատասխանատվություն ստանձնել:

«Ես արել եմ այդ հայտարարությունը, որ հնարավորություն տամ մյուսներին, երիտասարդներին արտահայտել իրենց մտքերն ու նախապատրաստել կուսակցությունը հաջորդ ընտրություններին՝ այլ առաջնորդների գլխավորությամբ»,- ասել է նա և ընդգծել, որ Գերմանիայի բնակիչները ցանկանում են տեսնել գործողություններ՝ ուղղված իրենց կենսապայմանների բարելավմանը, այլ ոչ թե վեճեր Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալիստական միություն կուսակցությունների դաշինքում:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ