«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վալերի Սեմերիկով.Չի բացառվում, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հնչեցվի նոյեմբերի 8-ին Աստանայում

Վալերի Սեմերիկով.Չի բացառվում, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հնչեցվի նոյեմբերի 8-ին Աստանայում
02.11.2018 | 22:33

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի հրաժարականը կապված է Հայաստանի կողմից նրա հետկանչման հետ` ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ԺՊ Վալերի Սեմերիկովը: Հարցին՝ «ինչո՞ւ Խաչատուրովը հրաժարական տվեց, Ձեզ համար հասկանալի՞ են պատճառները», Վալերի Սեմերիկովը պատասխանեց. «Դա Հայաստանի որոշելիքն էր: Մենք ղեկավարվում ենք պաշտոնական փաստաթղթերով: Մեզ մեկ փաստաթուղթ է ներկայացված՝ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովի լիազորությունների դադարեցման մասին, և վերջ: Մնացած հարցերը ճիշտ կլինի ուղղեք Հայաստանի ղեկավարությանը, որը կայացրել է որոշումը»:

Սեմերիկովը դժվարացավ ասել՝ նոր քարտուղարի անունը կհնչեցվի՞ նոյեմբերի 8-ին Աստանայի գագաթաժողովում.
«Օրակարգում այդ հարցը չկա, բայց ես չեմ բացառում, որ կարող է քննարկվել Աստանայում»:

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ