Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը՝ Իրանի հետ սահմանի վերաբերյալ

Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը՝ Իրանի հետ սահմանի վերաբերյալ
02.11.2018 | 22:36

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հնարավոր է Իրանի հետ Հայաստանի սահմանը փակվի:

Նա նշեց, որ մեկնաբանությունն առաջին հերթին վերաբերում է մարտահրավերներին, ոչ թե մտադրություններին՝ որևէ մեկ կողմից սահման փակել կամ բացելու մասին: «Խոսքը վերաբերում է ավելի շուտ մարտահրավերների խորությանը և տարբեր զարգացումներին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մեր ազգային շահերի համար: Այստեղ մենք բավական զգայուն ենք և ռիսկերի գնահատման առումով տանում ենք մեր համապատասխան աշխատանքները»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ