Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀԱԿ-ի վերնախավը որոշեց չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին

ՀԱԿ-ի վերնախավը որոշեց չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին
03.11.2018 | 13:38

«Ժամանակը» գրում է` «ՀԱԿ-ի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանում կընդունվեն, և ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, առանց ռեյտինգային բաղադրիչի:


ՀԱԿ-ը 2017թ. ընտրությունների փորձը նկատի ունենալով՝ հասկանում է, որ ինքը ռեյտինգային թեկնածուներ չունի և չի կարող ձայներ ակնկալել ռեյտինգային թեկնածուներից: Բացի այդ, ՀԱԿ ներկայացուցիչները չեն կարողացել գտնել ընտրարշավի ֆինանսավորման հուսալի աղբյուր, ինչը ոչ պակաս կարևոր է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու համար»:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ