Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հանրությանը պետք է բացատրություններ տրվեն ԸՕ տապալման մասին

Հանրությանը պետք է բացատրություններ տրվեն ԸՕ տապալման մասին
03.11.2018 | 13:39

Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը: Պատճառը կառավարության ստանձնած պարտավորության՝ ԸՕ բարեփոխումների գործընթացի տապալումն է:


«Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն: Տապալված Ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է ԱԺ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում: Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը: Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում, քան պաշտոնը թողնելը՝ որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ՝ այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական»,- ասել է Միքայել Նահապետյանը։ Հարցին` Ընտրական օրենսգրքի տապալումը բացառապես կառավարությա՞ն մեղքով էր, Նահապետյանը պատասխանել է. «Բնականաբար, միայն կառավարությունը չէր կարող մեղավոր լիներ, իրավիճակի պատասխանատուն միայն կառավարությունը չէր, բայց ի սկզբանե մենք գիտեինք, որ ԱԺ-ում պատգամավորների մեծամասնությունը չի ներկայացնում ժողովրդին, և անցումային կառավարությունը ստիպված է լինելու աշխատել այդ պայմաններում։ Այսինքն՝ անցումային կառավարության պատասխանատուները գիտեին՝ ում հետ գործ ունեին։ Իսկ թե այդ պարտավորության ստանձնումից հետո ի՞նչ հաշվարկներ էին արվել, և ինչու՞ տապալվեցին այդ հաշվարկները, չեմ կարող ասել»։


Միքայել Նահապետյանի խոսքով՝ հանրությանը պետք է պատշաճ զեկուցվի, թե ինչու չստացվեց այն, ինչ խոստացվել էր, գոնե բացատրություն պետք է տրվի։

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ