Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դրամատիկական, երաժշտական, մուլտիմեդիային ներկայացումներ՝ Շեքսպիրյան փառատոնին

Դրամատիկական, երաժշտական, մուլտիմեդիային ներկայացումներ՝ Շեքսպիրյան փառատոնին
03.11.2018 | 13:44

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա նոյեմբերի 1- 5-ը:

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 5 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների ԱՄՆ-ից, Մակեդոնիայից, Իտալիայից, Սանկտ Պետերբուրգից և այլ երկրներից:


Երևանյան 5 բեմահարթակներում կցուցադրվի 10 ներկայացում և 1 ներկայացում՝ Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնում:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, մուլտիմեդիային ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Բիտոլայի ազգային ակադեմիան թատրոնի՝ «Անտոնիո և Կլեոպատրա», «Օթելլո», ԱՄՆ-ի «Լիթ Մուն» թատերական ընկերության՝ «Հուլիոս Կեսար», «Ռիչարդ 3-րդ», Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի՝ «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումները:


Երևանյան թատրոններից Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնի ծրագրում հանդես կգան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի պետական Կամերային թատրոնը և Ուսանողական թատրոնը:
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:
Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքն ազատ է, բացի Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի՝ «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումից:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 1-ին, ժ. 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Ըստ մեր քաղաքի կանոնադրության՝ Չափն ընդդեմ չափի» (Բեմ.՝ Կարո Բալյան) ներկայացումով:
Փառատոնի հանդիսավոր փակմանը կտրվեն մասնակցության դիպլոմներ:
Փառատոնի օտարազգի մասնակիցների և հյուրերի համար կկազմակերպվի մշակութային բազմազան ծրագիր. այցելություն թանգարաններ և այլն:


Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Երևանում անց է կացվել 2005թ-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
2016թ-ից փառատոնի տնօրենը դերասան, բեմադրիչ Կարո Բալյանն է:

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ