Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

2019 -ին Արևելյան գործընկերության գագաթաժողով չի անցկացվի

2019 -ին Արևելյան գործընկերության գագաթաժողով չի անցկացվի
03.11.2018 | 21:07

ԵՄ-ն 2019-ին հետխորհրդային 6 պետություններ ընդգրկող Արևելյան գործընկերության ծրագրի գագաթաժողով չի անցկացնի` տեղեկացրել են ԵՄ դիվանագիտական աղբյուրները` նշելով, որ փոխարենը մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա բարձր մակարդակի համաժողով, որի ընթացքում եվրոպական պետություններն ու ծրագրին մաս կազմող երկրների ԱԳ նախարարները կնշեն Արևելյան գործընկերության մեկնարկի տասնամյակը: Որոշման պատճառը բրեկզիտն է:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ