Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կիևը և Կոնստանդնուպոլսի պատրիարքությունը համաձայնագիր են ստորագրել

Կիևը և Կոնստանդնուպոլսի պատրիարքությունը համաձայնագիր են ստորագրել
03.11.2018 | 21:09

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Կոնստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը Ստամբուլում համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Բարդուղիմեոսը հայտարարել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն լիակատար ինքնավարության շնորհումը «կնպաստի ուկրաինացի ուղղափառների միավորմանը»: Ռուս ուղղափառ եկեղեցին շաբաթներ առաջ առաջ խզել է կապերը Կոստանդնուպոլսի ուղղափառ պատրիարքության հետ, երբ տիեզերական պատրիարքը չեղյալ հայտարարեց 17-րդ դարում ընդունված որոշումը, որով ուկրաինական եկեղեցին անցնում էր Մոսկվայի հովանու ներքո:

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ