«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սամվել Մայրապետյանը ՄԻՊ–ին դժգոհել է

Սամվել Մայրապետյանը ՄԻՊ–ին դժգոհել է
03.11.2018 | 21:16

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 2-ին, այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սամվել Մայրապետյանին` տեղեկացրել էՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նրա հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները, բուժօգնության և առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը:
Սամվել Մայրապետյանը բարձրաձայնել է մի շարք խնդիրներ՝ կապված, նրա պնդմամբ, կալանքի հիմքերի բացակայության, առողջական վիճակի վատացման, գույքի բոլոր տեսակների և հաշիվների վրա առանց հիմքերի արգելանք դնելու հետ: Ըստ Սամվել Մայրապետյանի՝ իրեն կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, իսկ դատարանների որոշումներն անհիմն են:


Արման Թաթոյանի առանձնազրույցի ընթացքում Սամվել Մայրապետյանը նշել է, որ առողջական խնդիրների պատճառով ունի հատուկ սննդակարգի, բժշկական մշտական հսկողության ու խնամքի կարիք, ինչը քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ ապահովել: Լինելով Հ2 հեռուստաընկերության գլխավոր տնօրենը, այս պահին, ամբողջ ունեցվածքի վրա կալանք դնելու պատճառով, չի կարողանում լրացուցիչ ֆինանսավորել հեռուստաընկերությունը, ինչը կարող է հանգեցնել հեռուստաընկերության փակման: Սամվել Մայրապետյանը չի ներկայացրել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:


Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ