ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Լուկաշենկո. Լեհաստանում ԱՄՆ ռազմակայանի տեղակայմանը համարժեք պատասխան է տրվելու

Լուկաշենկո. Լեհաստանում ԱՄՆ ռազմակայանի տեղակայմանը համարժեք պատասխան է տրվելու
05.11.2018 | 01:32

«Բելառուսն ու Ռուսաստանը ստիպված են լինելու համարժեք պատասխան տալ Լեհաստանում ամերիկյան ռազմակայանի հնարավոր տեղակայմանը»` Օրշայի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Երբ Լեհաստանի ԱԳ նախարարը ելույթ էր ունենում Մինսկում, ես նրան ասացի` մենք ձեզ հետ պատերազմելու ցանկություն չունենք, այդ իսկ պատճառով ավելորդ ռազմաբազաներ ստեղծելու իմաստ չկա: Հակառակ դեպքում մենք ռուսաստանցիների հետ ստիպված ենք լինելու պատասխանել: Իսկ դա նշանակում է, որ մենք ևս ստիպված կլինենք ինչ-որ մի բան տեղակայել` հակազդելու նպատակով», ֊ հայտարարել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ