Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
05.11.2018 | 01:36

Երևանի առաջին ատյանի դատարանը մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը` տեղեկացրեց Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը: Քննիչի միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Նա հիշեցրեց, որ դատական նիստը երեկ էր նշանակված, սակայն հետաձգվել էր պատշաճ ծանուցում չլինելու պատճառով։ «Այսօր ժամը 10։00-ից գործի քննությունը սկսվել է, ժամը 16։00-ին հրապարակվել է դատական ակտը», - ասաց նա՝ հավելելով, որ դատական ակտը կստանան վաղը: «Մենք ներկայացրել ենք բոլոր դիտարկումները, մասնավորապես, որ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է, չի բխել գործի փաստական տվյալներից, չի բխել իրականությունից, բացակայել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը», - ասաց Ղազարյանը։

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ