Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենահավանական թեկնածուն Բելառուսի ներկայացուցիչն է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենահավանական թեկնածուն Բելառուսի ներկայացուցիչն է
05.11.2018 | 01:36

ՀԱՊԿ-ում քննարկում են գլխավոր քարտուղար Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը` հայտնում է Коммерсантъ-ը՝ նշելով, որ վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին: «Այս նշանակման ինտրիգն այն է, որ թափուր պաշտոնին հավակնում է Հայաստանը, որի շնորհիվ էլ այն թափուր է դարձել»` գրում է թերթը: Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի ղեկավարները (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) կմասնակցեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Ակնկալվում է, որ վերջակետ կդրվի ՀԱԿՊ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում:


Коммерсантъ-ի դիվանագիտական աղբյուրները կազմակերպության երեք երկրում հայտնում են, որ ամենայն հավանականությամբ հաջորդ երեք տարում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը:
Ստանիսլավ Զասը` 54-ամյա գեներալ-մայորը, 2015-ի նոյեմբերի 4-ից գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարությունը:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ