«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արամ Սարգսյանը մերժել է «Լուսավոր Հայաստանին»

Արամ Սարգսյանը մերժել է «Լուսավոր Հայաստանին»
05.11.2018 | 01:40

Մենք վստահ էինք, որ «Լույս» դաշինքի համար 7 տոկոսը շատ փոքր շեմ էր, կարող էինք շատ ավելի բարձր արդյունքներ էլ գրանցել, բայց պարոն Մարուքյանն ուզեց փորձել կուսակցությունով մասնակցել` Tert.am-ին ասել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը` անդրադառնալով հարցին՝ «Լույս» դաշինքի պառակտման պատճառը եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մտավախությու՞նը, որ գուցե չկարողանան հաղթահարել դաշինքի համար նախատեսված անցողիկ 7 տոկոսի շեմը:
«Դեռ չենք որոշել՝ ընտրություններին կգնանք «Հանրապետություն» կուսակցությունով, թե այլ դաշինքով, մեր հայտարարությունը շատ չի ուշանա, կարծում եմ, որ վաղը կլինի: Ես վստահ եմ՝ մեր կուսակցության անցած ճանապարհի, ուժերի վրա. անկախ մասնակցության ձևաչափից՝ մենք կլինենք խորհրդարանում երկրորդ ուժը»,- շեշտեց նա:

Անդրադառնալով հիշեցմանը, որ մամուլում ավելի վաղ գրվել էր, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին Էդմոն Մարուքյանն առաջարկել է իրենց ցուցակով մասնակցել, Անի Խաչատրյանն ասաց. «Առաջարկություն եղել է, որ Արամ Սարգսյանը մասնակցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, բայց չի ընդունվել. կրկնում եմ՝ մեր շանսերը մեծ են թե առանձին գնալու և թե դաշինքով գնալու դեպքում»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ