Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Մեր պատասխանը Չեմբեռլենին
05.11.2018 | 01:41

Երևանում ծեծել են ամերիկացի դերասանների` հայտնում է shamshyan.com-ը:
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի բնակիչ Արամ Թորոսյանը ոստիկանությանն ահազանգել է, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք նոյեմբերի 1-ին՝ ժամը 01:20-ին, ծեծել են ԱՄՆ քաղաքացիներ 26-ամյա Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Քովենին, նրանք Լոս Անջելեսից են և ժամանակավորապես բնակվում են «Մարիոթ» հյուրանոցում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծեծված ամերիկացիները դերասաններ են և Հայաստանում մասնակցում են ֆիլմի նկարահանումների:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն