Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են
05.11.2018 | 11:34

Վաղը ԱՄՆ-ում 100-տեղանոց Սենատի մեկ երրորդի և 435-տեղանոց Ներկայացուցիչների տան ամբողջ կազմի ընտրություններ են: ԱՄՆ-ում դրանք անվանում են միջանկյալ ընտրություններ, քանի որ քվեարկությունը համընկնում է չորս տարով ընտրվող նախագահների պաշտոնավարման երկրորդ տարվա ավարտին: Կոնգրեսի այս տարվա միջանկյալ ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն երկու հիմնական կուսակցությունների՝ Հանրապետականի և Դեմոկրատականի համար:


ԱՄՆ սահմանադրության հզորության երաշխիքն իշխանության երեք ճյուղերի հստակ տարանջատումն է և լիազորությունների հավասարակշռությունը: Երբ կուսակցություններից մեկը պալատներում ապահովում է մեծամասնություն, իսկ նախագահը մրցակից կուսակցությունից է, գործադիր իշխանության ղեկավարը շատ առումներով կաշկանդված կլինի և ստիպված փոխզիջումների կգնա օրենսդիրների հետ: Այս տարվա նոյեմբերի 6-ին տեսականորեն չի բացառվում, որ հանրապետական Դոնալդ Թրամփի օրենսդիր հենարանը Կոնգրեսում դառնա փոքրամասնություն, թեժ պայքար է ընթանում Սենատի և Ներկայացուցիչների տան յուրաքանչյուր թափուր տեղի համար:
Հարցումները վկայում են, որ դեմոկրատականները առանց դժվարության հսկողության տակ կվերցնեն Ներկայացուցիչների տունը, իսկ հանրապետականները կպահպանեն մեծամասնությունը Սենատում:


Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ունեցող դեմոկրատականներն առավելություն կունենան կարևոր հանձնաժողովներում և կստանան ավելի շատ ֆինանսական միջոցներ և օգնականների հաստիքներ հետաքննությունների համար:
Դեմոկրատներն արդեն ասել են, որ չեն հետապնդի Թրամփին իմփիչմենտի ենթարկելու նպատակ, քանի դեռ չի ավարտվել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը: Հարկային հանձնաժողովը կարող է Ֆինանսների նախարարությունից պահանջել Թրամփի հարկերի վճարման փաստաթղթերը:


Իրավական և անվտանգության հարցերով հանձնաժողովներն էլ կարող են դրանք հաշվի առնել՝ վերլուծելով օտարերկրացիների, մասնավորապես, ռուսների հետ Թրամփի վարած բիզնեսի օրինականությունը և շահերի հնարավոր բախումը:
Հաշվի առնելով 2020-ին կայանալիք նախագահական ընտրությունները՝ դեմոկրատականները չեն փորձի անհարկի շահարկել Թրամփի իմփիչմենտի թեման:
Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Միթչ ՄակՔոնելը Reuters-ին ասել է, որ 1990-ների վերջին, երբ օրակարգ է մտել Բիլ Քլինթոնի իմփիչմենտը, հանրության զգալի մասը որոշակի համերաշխություն է դրսևորել Քլինթոնի նկատմամբ և նրան համարել է «հալածյալ» ու «վարկաբեկման կեղտոտ արշավի զոհ»: Վերլուծաբանները նշում են «հոկտեմբերյան անակնկալի» գործոնը՝ բազմիցս հոկտեմբերին տեղի է ունեցել մի կարևոր ներքին կամ արտաքին զարգացում, սկանդալ, բացահայտում, որն ազդել է ընտրողի դիրքորոշման վրա և ուղղակի կամ անուղղակի կարևոր դեր է կատարել նախագահական կամ կոնգրեսական ընտրություններում:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ