Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանում զանգվածային հակաամերիկյան ցույցեր են

Իրանում զանգվածային հակաամերիկյան ցույցեր են
05.11.2018 | 11:48

Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին զանգվածային ցույցեր են ընդդեմ ԱՄՆ-ի: Բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ է մասնակցում:
Ցուցարարները վանկարկում են «մահ Ամերիկային»: Նրանցից շատերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող պաստառներ են պատրաստել: Ցուցարարներն այրում են նաև ԱՄՆ պետական դրոշն ու դոլարները:


Բողոքի ցույցերն Իրանում անցկացվում են 1979-ին իրանական իսլամական հեղափոխության ժամանակ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման օրը:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ